21:21 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Специальный представитель Евросоюза по Южному Кавказу и по кризису в Грузии Герберт Зальбер на встрече с президентом Армении Сержем Саргсяном

Զալբեր. ԵՄ–ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակներում Ղարաբաղի հետ ընթացող բանակցություններին

© Сайт президента Армении
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
2 0 0

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները, իրավամբ, արդար էին և միանգամայն համարժեք իրավիճակին:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի– Sputnik. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն չորեքշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին, շեշտելով, որ այդ ձևաչափի պահպանման հարցում ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Ինչպես հայտնում է Հայաստանի նախագահ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա հնարավոր ջանքերին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառությունը:

Սարգսյանը կարևորել է նաև մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։

Զալբերն ընդգծել է, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները, իրավամբ, արդար էին և միանգամայն համարժեք իրավիճակին:

Գլխավոր թեմաներ