21:05 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Брифинг заместителя Министра иностранных дел Российской Федерации, Шерпа России в БРИКС Сергея Рябкова

ԲՌԻԿՍ առաջնորդները կքննարկեն հռչակագիրը, գործողությունների ծրագիրը և ռազմավարությունը

Фотохост-агентство
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Րյաբկովը, Ռուսաստանը կառաջարկի ԲՌԻԿՍ անդամների տնտեսական գործընկերության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը հինգշաբթի ԲՌԻԿՍ երկրների առաջնորդների դիտարկմանը կառաջարկի մի քանի փաստաթուղթ, այդ թվում` եզրափակիչ հռչակագիրը, համատեղ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև տնտեսական գործակցության ռազմավարությունը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Րյաբկովը։

Ըստ նրա` ԲՌԻԿՍ–ում ռուսական նախագահությունը «բավականին դինամիկ» է անցնում։

«Մենք այսօր դիլերներին առաջարկում ենք դիտարկել և հավանություն տալ կարևոր փաստաթղթերի փաթեթին։ Դա ԲՌԻԿՍ բոլոր գագաթնաժողովների համար և ավանդական հռչակագիրն է, և Ուֆայի գործողություններիկ ծրագիրը, բացի այդ կհրապարակվի տնտեսական գործակցության ռազմավարությունը` կարևոր փաստաթուղթ, որը նշանակում է որակի հետագա աճ և տնտեսական մասով կոնկրետ համալրում»,– ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փոխնախարարն ավելացրել է, որ կգործարկվի նաև համատեղ ինտերնետ կայք, որը կդառնա կազմակերպության յուրօրինակ քարտուղարություն։

Ուֆայում հուլիսի 8-10–ն անցկացվում են ՇՀԿ և ԲՌԻԿՍ գագաթնաժողովներ։ Բաշկորտոստանի մայրաքաղաք են մեկնել անդամ երկրների շուրջ 10 հազար ներկայացուցիչներ։

Գլխավոր թեմաներ