00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացագետ. Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, սակայն երկրի ներսում մթնոլորտն այնքան էլ առողջ չէ

Բաժանորդագրվել
Վրացագետը նշել է, որ Թբիլիսիի ողբերգական ջրհեղեղի ֆոնին ներքաղաքական շատ հարցեր մղվեցին ետին պլան, սակայն ներկայում քաղաքական կյանքը կրկին ակտիվացել է

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, սակայն չէի ասի, թե այսօրվա դրությամբ երկրի ներսում առողջ և կառուցողական մթնոլորտ է, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը նաև հավելեց, որ Թբիլիսիի ողբերգական ջրհեղեղի ֆոնին ներքաղաքական շատ հարցեր մղվեցին ետին պլան, սակայն ներկայում քաղաքական կյանքը կրկին ակտիվացել է:

Նա նկատեց, որ Ռուսաստանի հետ մերձենալու տրամադրվածություն Վրաստանում  նկատելի է 2012 թվականից` տարբեր ակտիվությամբ։

«Երբ Ռուսաստանը պայմանագրեր ստորագրեց Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ, այդ ամիսներն ամենաճգնաժամայինն էին վրաց-ռուսական հարաբերություններում, բայց 2012 թվականին սկիզբ դրված այդ ձևաչափը շարունակվում է, և վրացական իշխանությունները պարբերաբար պրագմատիկ հայտարարություններ են անում, որ ցանկանանք, թե ոչ, ստիպված ենք, թե պարտադրված, պետք է հարաբերություններ ունենանք»,-նշել է նա:

Джони Меликян и Артак Мурадян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դիտակետ /09.07.15/
Վրացագետն ընդգծում է, որ այսօրվա դրությամբ Վրաստանի և Ռուսաստանի միջև չկան քաղաքական հարաբերություններ, կան սահմանափակումներ և կարմիր գիծ, սակայն  կա նաև հնարավորություն՝ տնտեսական հարաբերությունները խթանելու համար:

«Վրաստանում հիմնել են ռուս-վրացական կենտրոն, որի շրջանակում հավաքվել են ռուս և վրացի փորձագետներ և կիսափակ ձևաչափով քննարկումներ են անցկացրել: Արդյունքում՝ մշակվել է մի փաստաթուղթ, որը հուլիսի 15-ին պետք է դրվի երկու երկրների ներկայացուցիչների սեղանին՝ որպես առաջարկություն փորձագիտական համայնքից: Փաստաթղթի առաջնային կետերից մեկն այն է, որ Ռուսաստանը պետք է վերանայի վիզային ռեժիմը և դյուրացնի այն»,- նշեց Մելիքյանը։

Խոսելով Վրաստանի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների մասին` Ջոնի Մելիքյանն ընդգծում է, որ Վրաստանի կառավարության և հասարակության խնդիրն այն է, որ նրանց սպասելիքները շատ են, և նրանք ուզում են ամեն ինչ շատ արագ լինի:

«Նրանք ամեն ինչ ուզում են հենց հիմա. ուզում են, որ հենց հիմա վերացվի վիզային ռեժիմը, տնտեսական զարգացումը լինի հենց այս պահին: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Հյուսիսատլանտյան դաշինքում հասկանում են, որ Թբիլիսին փորձում է շանտաժի գնալ»,- կարծում է վրացագետը:

Լրահոս
0