21:11 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Президент России В.Путин провел заседание Совбеза РФ

Պուտին. Հայաստանը և ևս երեք երկրներ միանում են ՇՀԿ–ին` որպես գործընկերներ

© Sputnik/ Алексей Никольский
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
23 0 0

ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ևս մի շարք երկրներ հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը այս կամ այն ձևով միանալու հարցով։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Sputnik/. Ադրբեջանը, Կամբոջան, Հայաստանն ու Նեպալը միանում են ՇՀԿ–ին` որպես կազմակերպության գործընկերներ, տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպակը միանում են ՇՀԿ–ի ընտանիքին` որպես երկխոսության գործընկերներ», – ասել է նա` բացելով ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը։

Պուտինի խոսքով` կան նաև այլ երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ–ի աշխատանքին։ «Մի շարք  երկրներ հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը այս կամ այն ձևով միանալու հարցում։ Հաշվի առնելով համապատասխան պահանջները` ուշադիր կուսումնասիրենք նրանց հայտերը», – ասել է ՌԴ նախագահը։

ՇՀԿ–ում ներառված է վեց պետություն` Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, նրանց բնակչության ընդհանուր թիվը կազմում է Երկրագնդի բնակչության մեկ քառորդը։ ՇՀԿ–ի աղբյուրը ռազմական համագործակցության ոլորտն է, սակայն ավելի ուշ կազմակերպությունը ստացավ նաև տնտեսական ազդակ։

Գլխավոր թեմաներ