14:29 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Дональд Туск во время совместной пресс-конференции

Եվրոպական Խորհրդի ղեկավարը հուլիսի 14-16–ը կայցելի Հայաստան և Վրաստան

© Sputnik/ Алексей Дружинин
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
901

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կայցելի` ԵՄ «Արևելյան համագործակցության» ծրագրի մասնակից երկու երկրներ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի– Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16–ը կայցելի Հայաստան և Վրաստան, ուրբաթ հայտնել են ՌԻԱ Նովոստիին` նրա մամուլի ծառայությունից։

Վրաստանում Եվրախորհրդի նախագահը կլինի հուլիսի 14-15-ը, Հայաստանում` հուլիսի 16-ին։

Երկու երկրներն էլ ԵՄ «Արևելյան համագործակցության» ծրագրի մասնակից են։ Ծրագիրը ուղղված է միության քաղաքական մերձեցմանն ու տնտեսական ասոցացմանը, սակայն չի նախատեսում անդամակցությունը նրան։

ԵՄ–ն և Վրաստանը 2014 թվականի հուլիսին ասոցացման համաձայնագիր են ստորագրել, որի անբաժան մասն է կազմում ազատ առևտրի խորացված և համապարփակ գոտու պայմանագիրը։ Փաստաթուղթը անցնում է 28 երկրների կողմից վավերացման գործընթաց։

Գլխավոր թեմաներ