00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Տեղեկատվական տեսանկյունից, վերջին օրերին շատ հետաքրքիր դրսևորումներ եղան

© PAN Photo / Անցնել մեդիապահոցАкция протеста в Ереване
Акция протеста в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստացի, հեռուստաընկերությունների մեծ մասին չհաջողվեց իրականության մեջ մնալ և լսարանը շրջվեց դեպի ցանցային մամուլ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի–Sputnik. Հայաստանյան ներքաղաքական կյանքում, զուտ տեղեկատվական տեսանկյունից, վերջին օրերին շատ հետաքրքիր դրսևորումներ եղան: Հեռուստաընկերությունների և ցանցային լրատվամիջոցների միջև առաջացավ վերջնական անջրպետ: Փաստացի, հեռուստաընկերությունների մեծ մասին չհաջողվեց իրականության մեջ մնալ և լսարանը շրջվեց դեպի ցանցային մամուլ,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է տեղեկատատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա հավելել է, որ ցանցային մամուլն անցել էր 24- ժամյա ռեժիմի՝ հավաքելով ֆանտաստիկ թվով լսարան:

«Լսարանը հասնում էր մոտ կես միլիոնի, մինչդեռ հեռուստաընկերությունները ցուցադրում էին պինգվինների մասին պատմող տեսանյութեր: Մյուս հետաքրքիր երևույթն այն է, որ հասարակությունը ներգրավվեց տեղեկատվություն տարածելու գործում, ինչը որոշ առումով հիշեցնում էր 1988 թվականը, երբ, փաստացի, հայտնվել էինք տեղեկատվական շրջափակման մեջ: Այս անգամ ևս նույն վիճակում էինք: Առաջացավ երկու աշխարհ. այն, ինչ իրականում կատարվում էր Բաղրամյան պողոտայում և այն, ինչ փորձում էին ստեղծել ռուսական և ուկրաինական քարոզչամեքենաները»,-ասել է նա:

Մարտիրոսյանը հավելել է, որ բաղրամյանական դեպքերով պայմանավորված առաջին անգամ սկսեց լուրջ աշխատել նաև Թվիթերը: Փորձագետը նշում է, որ Թվիթերն այն հարթակն է, որը թույլ է տալիս տեղեկատվությունն օպերատիվ փնտրել և շատ մեծ քանակի օպերատիվ տեղեկատվություն տարածվեց Թվիթերով՝ քաղաքացիական լրագրողների կողմից: «Հետաքրքիր էր, թե ոնց հասարակությունը մոբիլիզացվեց: Ցավոք, մենք ունենք մի խնդիր. սկսում ենք ամեն ինչ լավ անել, երբ մեզ հարվածում են»,-ընդգծել է բանախոսը:

Բաղրամյանական շարժման հետաքրքիր կողմերից փորձագետն առանաձնացնում է նաեւ այն, որ դրանում ներգրավված էին և ռուսամետ, և արեւմտամետ տրամադրություններ ունեցողները: Ինչը, ըստ բանախոսի, վկայում է, որ այդտեղ չկա արտաքին քաղաքական ուղղվածություն:

Հայկական լրատվական դաշտի առանձնահատկություններից Սամվել Մարտիրոսյանը մատնանշում է լրահոսի և սյունակների «լղոզված» լինելը, այսինքն՝ փաստը կարծիքից տարանջատված չլինելը:  «Լրահոսը պետք է լինի զուտ փաստագրական, կողքից կարող են լինել խմբագրականներ: Այստեղ կարևոր է կարծիքն անջատել փաստերից, ինչը մեզանում չի ստացվում»,-նկատել է նա:

Ինչ վերաբերում է սահմանին տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի տարածած տեղեկատվությանը, փորձագետը նշում է, որ Ադրբեջանի որդեգրված նոր քաղաքականության արդյունքում արգելված է ընդհանրապես խոսել զոհերի, վիրավորների մասին:

«Նրանք ուզում են ցույց տալ, որ ուժեղ են,  զոհեր չունեն:  Մյուս կողմից խնդիր ունեն, որովհետև մեզանում մեծացել է վստահությունը բանակի կողմից տրամադրվող տեղեկատվության նկատմամբ: Այսինքն՝ երբ ասվում է զոհերի, վիրավորների թվի մասին, հասարակության մեծ մասը վստահում է և չի մտածում, որ խաբում են: Ադրբեջանցիները խնդիր ունեն ցույց տալու, որ մեր զոհերը շատ են, իրենցը՝ քիչ: Ի՞նչ են անում այդ պարագայում. կոտրում են հայկական լրատվական կայքեր, ընդ որում՝ աննկատ, նույնիսկ խմբագիրը չի տեսնում, ավելացնում են նյութ, հետո հղում են տալիս՝ ասելով, թե տեսեք, հայերն են գրում, որ ունեն զոհ»,-պարզաբանել է Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը խնդիր է համարում այն, որ կայքը կոտրելու մասին տեղեկություն չի տրամադրվում հանրությանը: «Դեռ չի մշակվել այն մոտեցումը, որ եթե կոտրել են, ապա պետք է հայտնել հանրության: Հաճախ ուղղակի էջը ջնջում են և հարցը համարում են լուծված: Այստեղ անվտանգությունը, իսկապես, խնդիր է»,-ընդգծել է բանախոսը:

Լրահոս
0