00:07 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Тегеран

Իրանագետ. Իրանի դերի ամրապնդումը կնվազեցնի արևմուտքի համար Թուրքիայի նշանակությունը

© Sputnik/ Владимир Федоренко
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Թուրքիան շահավետ վիճակում էր տնտեսական առումով, քանի որ ծառայում էր որպես ուղի, որը թույլ էր տալիս Իրանին շրջանցել պատժամիջոցները, և, բնականաբար, դրանք հանելուց հետո այլևս նմանատիպ ուղիների կարիք չունի

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. Իրանի դերի ամրապնդումը կնվազեցնի Արևմուտքի աչքում Թուրքիայի նշանակությունը, չորեքշաբթի լրագրողներին ասել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14-ին համաձայնության են եկել Իրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ։ Բանակցությունների արդյունքում մշակվել է գործողությունների համատեղ ծրագիր, որի իրականացումից հետո Իրանից կհանվեն նրա դեմ ուղղված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

«Իրանի կարգավիճակի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, կբերի նոր համագործակցության Մերձավոր Արևելքի քաղաքական և ռազմական հակամարտությունների լուծումների շուրջ և կթուլացնի Թուրքիայի նշանակությունն արևմուտքի աչքում, քանի որ առկա գործընթացները ցույց տվեցին, որ նույնիսկ պատժամիջոցների տակ գտնվող Իրանն ի վիճակի է վերահսկել իրավիճակը տարբեր ոլորտներում», – ընդգծել է փորձագետը։

Ոսկանյանը նաև նշել է, որ թուրքական կողմը այդ իսկ պատճառով շատ հետաքրքրված չէ Իրանի և «վեցնյակի» միջև համաձայնագրի կնքմամբ։

«Թուրքիան գտնվում է տնտեսական առումով շահավետ վիճակում, քանի որ այն ուղի էր, որը թույլ էր տալիս Իրանին շրջանցել պատժամիջոցները, և բնականաբար, դրանք հանելուց հետո այն այլևս նմանատիպ միջոցների կարիք չունի և կարող է ինքնուրույն հարաբերություններ կառուցել արևմտյան աշխարհի հետ», – ավելացրել է Ոսկանյանը։

Ըստ թեմայի

Փորձագետ. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն առավելապես կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից
Սատանովսկի. Իրան - միջազգային միջնորդներ բանակցություններն ընթանալու են Իրանի առաջարկած պայմաններով

Գլխավոր թեմաներ