17:59 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Президент России В.Путин провел заседание Совбеза РФ

NYT. Արևմուտքը ձախողեց Պուտինի դիվանագիտական մեկուսացման փորձը

© Sputnik/ Алексей Никольский
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն ընդգծեց Ռուսաստանի նախագահի` համաշխարհային իրադարձությունների վրա ազդելու ընդունակությունը` նրան արտաքսելու Արևմուտքի փորձերին հակառակ, կարծում են New York Times– տեսաբանները։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Պուտինը հաստատել է իրեն միջազգային դիվանագիտության կենտրոնում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում են ամերիկյան The New York Times թերթի տեսաբաններ Դևիդ Հերզենհորնը և Սթիվեն Մայերսը։

Բանակցությունների հիմնական մասնակիցները, նրանց կարծիքով, ԱՄՆ–ն և Իրանն էին, բայց ավելի ուշ գործընթացին միացել է ռուսական կողմը, որի հիմնական շահը Թեհրանի համար սպառազինության մատակարարման արգելքը չեղյալ հայտարարելն էր։ Չինաստանի օգնությամբ Մոսկվային հաջողվեց «ռուսական գամբիտ» կատարել` բանավեճի մասնակիցներին հաջողվեց փոխզիջման գալ։

«Համաձայնագիրն ընդգծեց Պուտինի` համաշխարհային իրադարձությունների վրա ազդելու ընդունակությունը` նրան արտաքսելու Արևմուտքի փորձերին հակառակ»,–  կարծում են New York Times– տեսաբանները։

Եվրոպացի և ամերիկացի առաջնորդներին, ովքեր բազմիցս հայտարարել են Վլադիմիր Պուտինի «դիվանագիտական մեկուսացման» մասին, այդպես էլ չհաջողվեց հասնել դրված նպատակին։ Նախորդ շաբաթ ռուս նախագահն Ուֆայում ընդունեց ՇՀԿ–ի և ԲՌԻԿՍ–ի կազմում գտնվող կամ անդամակցության հավակնող երկրների ղեկավարներին և արժանացավ Չինաստանի և Իրանի նախագահներ Սի Ծինփինի և Հասան Ռուհանիի հատուկ վերաբերմունքին։ Թերթի տեսաբանները նշում են, որ Ռուսաստանի ջանքերը միջազգային ասպարեզում գնահատել է նաև ամերիկացի նախագահ Բարաք Օբաման, ով շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջն Իրանի շուրջ համաձայնագրում Ռուսաստանի ունեցած դերի համար։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ ուկրաինական ճգնաժամի պատճառով, բայց դիվանագիտական հստակ հաշվարկը թույլ է տալիս նախագահին պահել Ռուսաստանի դիրքը միջազգային ասպարեզում և պատասխանել Արևմուտքի` նրան «չարագործ» ներկայացնելու փորձերին։ Պարբերականի տեսաբանների կարծիքով` Վլադիմիր Պուտինն արևմտյան քննադատներին պատասխանել է խաղաղարար ջանքերով, առանց որոնց Իրանի հետ համաձայնագիրը չէր կայանա։

«Դա Ռուսաստանի ռազմավարական առումով ստուգված, ռացիոնալ վարքագծի օրինակ է»,– թերթը մեջբերում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դինկինին։

Գլխավոր թեմաներ