02:44 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Выступления глав экономик АТЭС на Деловом саммите

Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ «բացարձակ չի վստահում» Իրանին

© Sputnik/ Григорий Сысоев
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը «բացարձակ չի վստահում» Իրանին` «վեցնյակի» հետ կնքած համաձայնագրի հետ կապված։ Այս հարցում Քլինթոնը կիսում է մի շարք ընդդիմադիր հանրապետականների դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնը հայտնել է հինգշաբթի, որ «բացարձակ չի վստահում» Իրանին` միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հավատու՞մ եմ, արդյոք, իրանցիներին։ Բացարձակ չեմ հավատում», – հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ֆավորիտը Նյու–Հեմփշիրում ելույթ ունենալիս, նրան մեջբերում է Ռոյթեր գործակալությունը։

«Կան մարդիկ մյուս կողմում (հանրապետականներ – խմբ.), որոնց ես հարգում եմ, և որոնք շատ պարզ հայտարարել են. «Ես չեմ կարող աջակցել դրան, ես կարծում եմ, որ դա սխալ է։ Նրանք կարծում են, որ իրանցիները ստելու են։ Կարծում եմ` դա հարգանքի արժանի փաստարկ է», – ասել է նախկին պետքարտուղարը և ԱՄՆ առաջին տիկինը։

«Այնուամենայնիվ, կարծում եմ` կարևոր է հարցնել, թե որոնք են մեր այլընտրանքային հնարավորությունները», – ավելացրել է Քլինթոնը` այդպիսով խուսափելով համաձայնագրի ուղիղ քննադատումից։ Ավելի վաղ Քլինթոնի մի շարք ընդդիմախոսներ հանրապետականների նախագահի թեկնածուների թվից սուր քննադատության էին ենթարկել համաձայնագիրը և նրանցից ոմանք հայտնել էին, որ պատրաստվում են հասնել դրա չեղյալ հայտարարելուն։

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14–ին հասել են իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումն ամբողջովին կհանի Իրանի վրայից ՄԱԿ ԱԽ–ի, ԱՄՆ և Եվրամիության` ավելի վաղ սահմանած տնտեսական պատժամիջոցները։ Համաձայնագիրը կքննարկվի ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում և ԱՄՆ կոնգրեսում։

Գլխավոր թեմաներ