23:14 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Встреча Министра иностранных дел РФ С.В.Лаврова с Генеральным секретарем ОИС И.Мадани (11.06.2015)

Լավրով. պետք է աշխուժացնել ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունները

© Sputnik/ Кирилл Каллиников
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Հիմքեր կան կարծելու, որ պետք է ակտիվացնել մեր ջանքերը, ասել է ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Եկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների աշխուժացման ժամանակը, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմքեր կան կարծելու, որ պետք է ակտիվացնել մեր ջանքերը»,– ասել է Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնել է ռուս նախարարը, հաշվի առնելով ընդհանուր տրամադրվածությունն ու արդյունք ստանալու նպատակաուղղվածությունը, «մենք կարող ենք այդ առաջընթացն ապահովել»։

Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման ավարտված երկարատև բանակցությունները հույս են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ կարող է լուծվել։ «Կարգավորումը թևակոխում է շուտափույթ ճեղքման փուլ»,– ասել է Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: —0-

Գլխավոր թեմաներ