00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջամալյան. Հայաստանի համար շատ սկզբունքային հարցում եվրոպական կառույցներն արդարացի չեն

© АРКАДавид Джамалян
Давид Джамалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջամալյանը վստահ է, որ եթե Հայաստանը շարունակի իր սկզբունքային կեցվածքը, ապա եվրոպական կառույցներն ավելի զգուշորեն կմոտենան հակամարտության խնդրին և շրջահայաց կլինեն:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի–Sputnik. Եվրոպական կառույցները եթե իրերը չեն կոչում իրենց անունով, ապա «մենք հակամարտության կողմ ենք, հակամարտությունը մեզ համար շատ իրական է, մենք տալիս ենք զոհեր և, իհարկե, պետք է իրերն իրենց անուններով կոչենք, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահի ելույթը։

«Ի վերջո, մենք երկիր ենք, ունենք մեր շահերը, ունենք նաև հպարտություն, և երբ ագրեսորի հետ հավասարության նշան է դրվում, իհարկե, իրեն  հարգող երկրի ղեկավարը պետք է իրերն իրենց անուններով կոչի և, կարծում եմ, որ երեկ մենք հպարտացանք»,-նշել է Ջամալյանը։

Հուլիսի 20–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիսում կոչ է արել Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին` հավասարության նշան չդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կամ այդ երկու երկրների նկատմամբ կիրառել տարբեր մոտեցումներ։

Ջամալյանը վստահություն է հայտնել, որ եթե Հայաստանը շարունակի իր այսօրինակ սկզբունքային կեցվածքը, ապա դա կնպաստի, որ եվրոպական կառույցները ևս ավելի զգուշորեն մոտենան հարցին և շրջահայաց լինեն:

«Եվրոպական կառույցները մեր ընկալումներում ոչ թե «ֆասադային», այլ լուրջ քաղաքական գործընթացներում դերակատարություն ունեցող կառույցներ են: Մենք այդպես ենք ընկալել, մեզ այդպես են ներկայացրել, մենք այդպես կցանկանայինք ընկալել», – նշել է նա։

Ջամալյանը նաև նշել է, որ Հայաստանի համար շատ սկզբունքային հարցում եվրոպական կառույցների կողմից երևում է, մեղմ ասած, անարդարացի կեցվածք։

«Մեծ քաղաքականության մեջ «արդարություն» կատեգորիա չկա, ռոմատիզմի գիրկը չընկնենք, բայց ամեն դեպքում, եթե մեր պետականաշինության գործում որոշակի տեղ ենք տալիս եվրոպական կառույցներին, գործակցում ենք, ինչ-որ փորձ ենք յուրացնում, ապա ակնկալում ենք ադեկվատ մոտեցում մեզ համար կարևոր հարցում», – հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը։

Այն հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին օրը չէ, որ հավասարության նշան է դրվում, ինչո՞ւ է հիմա այս հարցը հնչեցնում երկրի նախագահը, Ջամալյանը պատասխանեց, որ հայկական կողմը մշտապես ակնկալել է, որ ադեկվատ արձագանք կլինի, և գործընկերները կմնան կառուցողական դաշտում: 

«Բայց երբ տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվում, երբ ադրբեջանական նավթը հայտնվում է եվրոպական արժեքների հետ միևնույն կշեռքի նժարին՝ ավելի ծանր է դառնում, երբ ակնհայտորեն ոտնահարվում է այն արժեքային համակարգը, որի պաշտպանը, կարծես, եվրոպական կառույցներն են, ապա մենք պետք է մեր խոսքն ասենք: Էական չէ, թե երբ, գուցե, «համբերության բաժակը» հիմա է լցվել»,- նշել է նա:

Նրա կարծիքով` թուրք-ադրբեջանական տանդեմի գերխնդիրն է Հայաստանում ստեղծել անառողջ, լարված մթնոլորտ և այդ անառողջ, լարված հոգեբանական մթնոլորտի ֆոնին զարգացնել տարածքներ հանձնելու գաղափարը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ նաև ընդգծում է, որ քաղաքական նշված կուրսն այդ տանդեմը վարում է երկար տարիներ շարունակ:

«Այլ հարց է, որ նրանք ձախողել են այս հարցում: Նրանք չեն հարձակվում դիրք գրավելու համար, նրանց գերխնդիրը կորուստ պատճառելն է, եթե հաջողվի անգամ մեկ զինվոր սպանել, ապա դա նրանց համար ընկալվում է որպես հաջողություն, որովհետև հասկանում են, որ Հայաստանում զինվորի արժեքը մեծ է, և մենք ծանր ենք տանում յուրաքանչյուր զինվորի կորուստը»,-պարզաբանել է Ջամալյանը։

Նրա կարծիքով` հայկական հասարակությունն այնքան հասուն է, որ գիտակցում է, որ զիջելով ձեռք չենք բերում հուսալի խաղաղություն, հակառակը՝ «ավելի խոցելի ենք դառնում, պատերազմն էլ՝ ավելի հավանական»:

«Բաքվում տեսնում են, որ մեր հասարակությունը չի տրվել այդ մոլորությանը: Նրանք խնդիր ունեն՝ սկուտեղի վրա ստանալ այն, ինչ կորցրել են պատերազմում, սակայն չի ստացվում և չի էլ ստացվելու»,- նշել է նա:

Ջամալյանի կարծիքով` միակ տարբերակը, որը կստիպի Ադրբեջանին հրաժարվել այդ քաղաքական կուրսից հետևյալն է՝ «իրավիճակը սահմանին ապակայունացնելու դեպքում պատճառել այնքան զոհ, որ այդ մարտավարությունը «բումերանգի էֆեկտով» հարվածի իրենց»։

Լրահոս
0