15:54 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Анкара, столица Турции

Թուրքիան պատ կկառուցի Սիրիայի հետ սահմանին Սուրուչի ահաբեկությունից հետո

© Flickr/
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Թուրքական կառավարության բարձրաստիճան պաշտոնյան Ռոյթերին հայտնել է, որ սահմանի երկայնքով 150 կիլոմետր երկարությամբ մոդուլային պատ կկառուցվի, որը կարելի է քանդել և հավաքել որտեղ հարմար է։ Որոշակի վայրերում կլինի մետաղալարե ցանկապատ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի  – Sputnik. Թուրքիայի իշխանությունները մոդուլային պատ կկանգնեցնեն Սիրիայի հետ սահմանի երկայնքով Սուրուչի ահաբեկությունից հետո, որը 32 մարդու կյանք է խլել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում անելով Թուրքիայի կառավարությունում Ռոյթերսի աղբյուրին։

Երկուշաբթի Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչի մշակութային կենտրոնի առջև գտնվող թեյի սրճարանում ահաբեկություն է իրականացվել, որի զոհ է դարձել 32 մարդ և ավելի քան 100–ը վիրավորվել է։ Ահաբեկության պատասխանատվությունն իշխանությունները դրել են ՒՊ–ի վրա։

«Հայտնաբերվել են (սահմանի) կրիտիկական հատվածներ։ Դրան կտրվի առաջնահերթությունը, և քայլեր կգործարկվեն բոլոր տեխնոլոգիական հնարավորություններով»,– Ռոյթերս գործակալությունը մեջբերում է Թուրքիայի վարչապետի տեղակալ Արինչ Բյուլենթի խոսքը, ով այդ հայտարարությամբ ելույթ էր ունեցել նախարարների կաբինետի խորհրդակցության ժամանակ։

Թուրքական կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ սահմանի երկայնքով կկանգնեցվի 150 կիլոմետր երկարությամբ մոդուլային պատ, որը կարելի է քանդել և հավաքել որտեղ հարմար է։ Որոշակի վայրերում կլինի մետաղալարե ցանկապատ։

118 կիլոմետր երկարության հատվածում իշխանությունները լուսավորություն կտեղադրեն և կնորոգեն սահմանային ճանապարհները։ Այդ ամենը, ըստ պաշտոնյայի, կարժենա մոտ 86 միլիոն դոլար։

Թուրքիայի ԶՈՒ–երը նաև 365 կմ երկարությամբ ջրանցք են փորում Սիրիայի հետ սահմանի երկայնքով և արդեն այնտեղ 90 տոկոս անօդաչու և այլ հետախուզական թռչող սարքեր են տեղադրել։ Թուրքիայի հետ սահմանակից տարածքների պահակախմբերի համար օգտագործվող ռազմական տեխնիկայի կեսից ավելին գտնվում է Սիրիայի հետ սահմանին։ Նույնն էլ վերաբերում է զինծառայողների կեսին (մոտ 20 հազար մարդ), ովքեր պահակային ծառայության են Թուրքիայի սահմանակից տարածքներում։

Գլխավոր թեմաներ