00:37 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Ереван

Նալբանդյան. Բելգիան ավարտել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

© Sputnik/ Владимир Федоренко
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
1 0 0

Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի  – Sputnik. Բելգիայի ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևն ավարտում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ 

«Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը»,– նշվում է Նալբանդյանի` արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությունում։

«Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»,– նշվում է հաղորդագրությունում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Գլխավոր թեմաներ