00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. Հայաստանը և Ադրբեջանը երկվորյակներ չեն, չպետք է հավասարության նշան դնել

Բաժանորդագրվել
Ի՞նչ ենք հասկանում Հայաստան-ԵՄ ինտեգրում ասելիս. արդյո՞ք ՀՀ –ն Հայաստանի բոլոր բնակիչներն են, թե՞ դա միայն ԵՄ և Հայաստանի պետական մարմինների ինտեգրման հարցն է, հարցադրում է անում Թևան Պողոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները դիտարկելիս պետք է զերծ մնալ Ադրբեջանի հետ համեմատության մեջ մտնելուց, Sputnik-Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնալով Դոնալս Տուսկի տարածաշրջան կատարած այցին ու դրա հետևանքներին:

Ըստ նրա` չպետք է տպավորություն ձևավորվի, թե Հայաստանը և Ադրբեջանը  երկվորյակ են, չպետք է հավասարության նշան դնել։

«Հայաստանն ու Եվրամիությունը կշարունակեն իրենց բանակցությունները, և ես հուսով եմ, որ 2015 թ-ի ընթացքում նոր իրավական համաձայնագրի ստորագրման հնարավորություն կստեղծվի, քանի որ Հայաստան-ԵՄ իրավական այն համաձայնագիրը, որը մենք ունենք, ստորագրվել է 1999 թ-ին և թույլ չի տալիս Հայաստանին ներգրավվել բազմաթիվ այլ ծրագրերի մեջ` հաշվի առնելով այն ժամանակվա սահմանափակումները: Բոլոր այն ֆինանսական գործիքները, որոնցով ԵՄ-ն կարողանում է տարբեր ծրագրեր իրականացնել այստեղ, չեն համապատասխանում անգամ այդ համաձայնագրի նշված հնարավորություններին», — ասել է նա:

Նա նշեց, որ նույն Եվրամիության հետ բանակցությունների ժամանակ բազմիցս է պատահել այնպես, որ բոլոր հարցերը, բանակցված տեքստերն ու հնարավորությունները հասանելի էին միայն պետական մի քանի ներկա գտնվող մարմիններին, իսկ բնակչության համար դրանք մնում էին անհասկանալի, կյանքի համար փոփոխություններն էլ` անտեսանելի:

«Դրա համար այստեղ մենք պետք է հասկանանաք, թե ինչ նկատի ունենք Հայաստան-ԵՄ ինտեգրում ասելիս: Հայաստան ասելով ի՞նչ ենք հասկանում. արդյոք դա ամբողջ Հայաստանի հանրապետության բնակիչնե՞րն են, թե՞ միայն ԵՄ և Հայաստանի պետական մարմինների ինտեգրման հարցն է: Իշխանությունները պետք է առաջինը մանրամասն ներկայացնեն և զեկուցեն այդ բարեփոխումների մասին` թե ուր են դրանք տանում և ինչի համար են», — նշել է Պողոսյանը:

Ըստ նրա` ինչ վերաբերում է Դոնալդ Տուսկի այցելությանը, ապա դրա շրջանակներում եվրոպացի պաշտոնյան հերթական անգամ հնչեցրեց այն մոտեցումը, ըստ որի` ղարաբաղյան խնդրի կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով է իրատեսական:

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. ԵՄ–ն պետք է տարբեր մոտեցումներ կիրառի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ
«Այն, որ չի կարելի Հայաստանի և Արբեջանի միչև դնել հավասարության նշան և պետք է ամեն երկրին իր իսկ արժանիքներով գնահատել, հնչեցվում է ոչ միայն Հայաստանի պետական այրերի շուրթերից, այլ դա, ի վերջո, պետք է գիտակցի նաև միջազգային հանրությունը, և այն բոլոր դեպքերը, երբ նրանք իսկապես արժեք են դնում խաղաղ բանակցություններով ցանկացած կոնֆլիկտի հարթման փիլիսոփայության մեջ, հենց իրենց կողմից էլ պետք է ապացուցվի: Հենց իրենց իսկ քայլերով, երբ դեպքից դեպք մենք կլսենք ոչ թե անատամ և անհասկանալի լղոզված հայտարարություններ, այլ իրերը կկոչեն իրենց անուններով: Դրանով նրանք կնպաստեն, որ կողմերրը գան այն գիտակցման, որ չկա ռազմական լուծում, և կոնֆլիկտը պետք է խաղաղ կարգավորվի», — նկատեց Թևան Պողոսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Տուսկի այցն ինչ-որ բան փոխե՞ց Ադրբեջանի համար, Աժ պատգամավորը հիշեցրեց նաև մի կարևոր կետ:

Ըստ նրա` այն, որ Տուսկ-Ալիև մամուլի ասուլիսին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նշել էր, որ ինքը բարձրաձայնել է քաղբանտարկյալների հարցերը և մարդկանց ազատ արձակման խնդիր բարձրացրել` շեշտելով, որ այդ խնդիրները շատ արագ լուծում կստանան, նշանակում է, որ Ադրբեջանն իրենց տեսանկյունից բարդ ու տհաճ բանակցություններ է ունեցել:

«Թերևս, շատ կոշտ խոսակցություն է եղել, և հուսով եմ, որ ապագայում մենք գործնականում կտեսնենք Եվրամիության կողմից արձագանքները», — հավելեց Թևան Պողոսյանը։

Լրահոս
0