02:34 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Вывоз на старт ракеты Союз-ФГ с ТПК Союз ТМА-16М

Տնտեսագետ. Իրան-Հայաստան երկաթգիծը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող նախագիծ է

© Sputnik/ Стрингер
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
375 0 0

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ անհրաժեշտ է լուրջ քննարկումներ անցկացնել և իրանցի գործընկերներին ներկայացնել նախագծի՝ իրենց համար շահավետ կողմերը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի–Sputnik. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող նախագիծ է, մինչդեռ այն չունի նույն գրավչությունն Իրանի համար, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով` այս հարցի շուրջ անհրաժեշտ է լուրջ քննարկումներ անցկացնել և իրանցի գործընկերներին ներկայացնել նախագծի՝ նրանց համար շահավետ կողմերը:

«Բարիդրացիական հարաբերություններ և ինչ-որ առումով նաև փոխկախվածություն ունենալով հանդերձ՝ մենք չենք կարողացել խորացնել առևտրաշրջանառությունը»,-նշել է տնտեսագետը։

Նրա կարծիքով` Հայաստանի Հանրապետության «արժեքը» կարող է բարձրանալ՝ Եվրասիական տնտեսական միության դիտանկյունից գնահատելիս:

«Իրանը ձգտելու է անդամակցել ԵՏՄ-ին», – հայտնել է Մանուկյանը։

Նրա խոսքով` այս առումով Հայաստանի առջև որոշակի դրական հնարավորություններ են բացվում, քանի որ կառույցի երկրներից միայն Հայաստանն ունի ընդհանուր սահման Իրանի հետ:

«Իհարկե, եթե միությունը լինի տնտեսական, այլ ոչ թե քաղաքական, և եթե մենք ունենանք որևէ բան արտադրելու և Իրանին փոխանցելու, ապա այս առումով երկաթգծի նախագծի հանդեպ կմեծանար նաև Ռուսաստանի շահագրգռվածությունը»,-վստահ է տնտեսագետը:

Մանուկյանի կարծիքով` Իրանը, աստիճանաբար դուրս գալով պատժամիջոցների ռեժիմի տակից, ավելի հստակորեն է գնահատելու այլընտրանքները, հետևաբար, այս պարագայում շատ կարևոր է լինելու «առաջին քայլի» գործոնը:

«Եվ եթե չկարողանանք սեղանին դնել մեր այլընտրանքը, ապա շատ հնարավոր է, որ մեր մրցակից երկրներից որևէ մեկն առաջարկի այդ հնարավորությունը, և մեզ համար փակվի այն»,- մտավախություն է հայտնել տնտեսագետը։

Անդրադառնալով Հայաստան-Իրան համարաբերությունների ավելի մերձեցմանը և այդ համատեքստում թուրքական և ադրբեջանական խանդին` Մանուկյանը նշել է, որ «այդ խանդը հիմա էլ կա, և Հայաստանն այդ առումով լավ թիրախավորված է»։

«Հայաստանը միակ հարևանն է, որի հետ Իրանն ունի բարիդրացիական հարաբերություններ: Նույնը չենք կարող ասել Ադրբեջանի և Թուրքիայի համար: Պետք չէ մոռանալ նաև այն, որ հենց Հայաստանի սահմանակից շրջաններում կա մեծաթիվ ադրբեջանական բնակչություն, որը լրջագույն գործոն է Հայաստան-Իրան հարաբերությունների ավելի սերտացման համար», – նշել է Արտակ Մանուկյանը։

Նրա խոսքով` Հայաստանի պահպանումով և Արցախը Հայաստանի կազմում պահելով՝ Իրանը նաև սեփական ազգային անվտանգության խնդիրներն է լուծում։

ՀՀ կառավարությունը 2014 թ.–ի օգոստոսի 7–ին հավանություն է տվել Իրան–Հայաստան երկաթուղու շինարարության նախնական ծրագրին։

Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար։ Երկաթուղու երկարությունը կկազմի 300 կիլոմետր։ Երկաթուղու ենթակառուցվածքում կներառվեն 19,4 կիլոմետր երկարությամբ 64 կամուրջներ, 102,3 կիլոմետր երկարության 60 թունելներ և 27 կայաններ։

Սպասվում էր, որ շինարարությունը կավարտվի 2022 թ.–ին, բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 միլիոն տոննա։

Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրվում են չինական բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։

Գլխավոր թեմաներ

  • Հայ-թուրքական սահման

    Ի՞նչ է թուրքական պատը. աշխարհի ամենամեծ սահմանամերձ ամրաշինական կառո՞ւյցը, որը կոչված է պաշտպանելու երկրի տարածքը հարևանների ոտնձգություններից, թե՞ Անկարայի հերթական ձեռնարկը, որին ուղղակի չհաջողվեց Արևմուտքից գումար կորզել սահմանները Սիրիայից Թուրքիա եկող ահաբեկչական ջոկատներից պաշտպանելու համար։

    13
  • Երևանի կենդանաբանական այգուց փախած Վովա փղի վախճանը

    47 տարի առաջ հունիսի 28-ին Երևանում անսովոր իրարանցում էր։ Երևանյան կենդնաբանական այգուց փախել էր Վովա փիղը։ Երևանցիները շտապում էին Մյասնիկյան պողոտա` ականատես լինելու արտառոց դեպքին:

    26
  • Մարթեն Յորգանց

    Հայտնի երգահան և երգիչ Մարթեն Յորգանցը հինգ տարի դադարից հետո կրկին պատմական հայրենիքում է։ Այս անգամ նա լավ լուր ունի. շուտով Հայաստանի քաղաքացի կդառնա։

    45