18:02 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Город Бенгази в Ливии

Լիբիայի նախարար. արևմուտքի նպատակը երկրում քաոսային իրավիճակի պահպանումն է

© Sputnik/ Владимир Федоренко
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Լիբիայի տեղեկատվության նախարար Օմար ալ Կուայրին արևմուտքի ռազմավարությունը բնութագրել է որպես «ընդունելի բռնություն»։ Նա ավելացրել է, որ, իր հերթին, Ռուսաստանի դիրքորոշումն ու ռուս–արաբական հարաբերությունները վերջին 70 տարիներին տարբերվել են հասունությամբ և իմաստությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արևմուտքի երկրները հետաքրքրված չեն Լիբիայի տարածքում կարգուկանոնի վերականգնմամբ, նրանց նպատակն է քաոսի պահպանումը, Ռուսաստանի լիբիական հարցի վերաբերյալ դիրքորոշմանը բնորոշ են հասունությունն ու իմաստությունը, Sputnik գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է արաբական հանրապետության տեղեկատվության  նախարար Օմար ալ Կուայրին։

«Արևմուտքն է պահպանում քաոսային իրավիճակը, այլ ոչ ազգային կոնգրեսը (Տրիպոլիի իշխանություն)։ Նրանց ռազմավարությունը կարելի է բնութագրել հետևյալ կերպ` «ընդունելի բռնություն», այնինչ ՌԴ դիրքորոշումը և վերջին 70 տարիների ընթացքում ռուս–արաբական հարաբերությունները տարբերվում էին հասունությամբ և իմաստությամբ։ Երբ ԱՊԼ–ում և ՄԱԿ–ում քննարկվում էր Լիբիա ներխուժելու և Քադաֆիի (Մուամար) տապալման հարցը, ՌԴ–ն պնդում էր, որ նա տապալվեր լիբիացիների կամ արաբների ձեռքով, այլ ոչ ՆԱՏՕ–ի», – ասել է ալ Կուայրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

2011 թվականին զինված հակամարտության ժամանակ երկրի առաջնորդ Քադաֆիի սպանությունից և տապալումից հետո Լիբիան ճգնաժամ է ապրում։ Տարաձայնությունների արդյունքում երկրում ստեղծվել է երկիշխանություն. մի կողմից` համընդհանուր ընտրություններում ընտրված խորհրդարանն է, որը տեղակայված է Տոբրուկ քաղաքում` վարչապետ Աբդալա ատ Թանիի գլխավորությամբ, մյուս կողմից` իսլամիստամետ Համընդհանուր ազգային կոնգրեսը, որը տեղակայված է Տրիպոլիում` իր ընտրված վարչապետ Օմար ալ Հասիի հետ։

Ընդ որում, Լիբիայի մի շարք շրջաններ կենտրոնական իշխանությունները ընդհանրապես չեն վերահսկում և դրանք էլ ավելի են գրավում «Իսլամական պետություն» խմբակցության ահաբեկիչները։

Հուլիսի 12-ին Մարոկկոյում Լիբիայի ներկայացուցիչները նախաստորագրել են համաձայնագրի տեքստը, որտեղ գրված են ներլիբիական հակամարտության դադարեցման պայմանները, ազգային միասնության կառավարության ստեղծման և երկրում անվտանգության և կարգուկանոնի ապահովման դրույթները։ Ընդ որում, Տրիպոլիում տեղակայված Համընդհանուր ազգային կոնգրեսը փաստաթուղթը չի ստորագրել։

Գլխավոր թեմաներ