00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեմկուսի նախագահը անտրամաբանական է համարում Հայաստանի Սահմանադրության մեջ նախատեսված փոփոխությունները

© Sputnik / Алина Старостина / Անցնել մեդիապահոցАрмения
Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առաջարկում է լրամշակելու նպատակով սահմանադրական բարեփոխումների նախագիծը վերադարձնել մասնագիտական հանձնաժողով:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի– Sputnik. Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը պարունակում է բազմաթիվ անտրամաբանական և անհեթեթ ձևակերպումներ, կարծում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Հայստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15–ին հրապարակել է Հայաստանի Մայր օրենքի առաջին յոթ գլուխների լրամշակված նախագիծը, որը, փաստորեն, նախատեսում է անցում  խորհրդարանական իշխանավարման կարգի։

Ըստ նախագծի` Հայաստանի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով (ներկայիս հինգի փոխարեն) ոչ թե համազգային քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից, որը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: 

«Մեր կուսակցությունը կարծում է, որ նման նախագծի քննարկումն անիմաստ է, իսկ փաստաթուղթը հարկավոր է վերադարձնել հեղինակներին», – ասաց Սարգսյանը։

Նա քննադատեց նոր պայմաններում նախագահի դերի հետ կապված փոփոխությունները, որոնք զգալիորեն սահմանափակում են պետության ղեկավարի իրավունքներն ու չեն նախատեսում նոր լիազորություններ։

Նրա խոսքով` բացթողումներ կան նվազագույն աշխատավարձի մասին ձևակերպման մեջ, որտեղ չի նշվում այն հանգամանքը, որ օրենսդրորեն սահմանված աշխատավարձի նվազագույն մակարդակը պետք է համապատասխանի սպառողական զամբյուղի չափին։

Դեմկուսի ղեկավարը ևս դժգոհություն է հայտնել քաղաքացիների իրավունքների պահպանման մեխանիզմի մասին ձևակերպումների կապակցությամբ։

«Մեր ժողովուրդն արդեն կուշտ է իր իրավունքներից։ Յուրաքանչյուրն ունի բազմաթիվ իրավունքներ, սակայն ոչ մի տեղ չի նշվում, թե ինչպես է երաշխավորվում այդ իրավունքների իրականացումը։ Սոցիալական պետությունում հարկավոր է ստեղծել պայմաններ այդ իրավունքների իրականացման համար», – ասաց նա։

Սարգսյանի կարծիքով` միակ դրական կողմը համամասնական ընտրական համակարգի ներդրումն է, սակայն` առանց լրացումների, որոնք նախատեսում է սահմանադրական բարեփոխումը։

Նրա կարծիքով` գոյություն ունեցող քաղաքական համակարգը երբեք չի խանգարել իշխանություններին իրականացնել այս պահին անհրաժեշտ համակարգային փոփոխությունները։

«Ինչո՞վ է վատ այսօրվա Սահմանադրությունը։ Այն թույլ չէ՞ր տալիս պայքարել կոռուպցիայի, կաշառակերության դեմ, ի՞նչ է` անհնա՞ր էր երկրում հաստատել սոցիալական արդարության սկզբունքները», – ասաց նա։

Սարգսյանը նաև առաջարկեց լրամշակման նպատակով վերադարձնել նախագիծը մասնագիտական հանձնաժողով։ «Մինչև չկատարվեն փոփոխությունները, մենք չենք վերադառնա բարեփոխումների այս նախագծի քննարկմանը», – հայտարարեց նա։

Լրահոս
0