00:05 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Сергей Минасян

Քաղաքագետ. Հայ-վրացական հարաբերություններում դժվար թե լուրջ փոփոխություններ լինեն

© АРКА
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Մինասյանը համոզված է, որ Հայաստանը և Վրաստանը փորձելու են պահպանել և զարգացնել հարաբերությունները՝ դրանք չկապելով երրորդ երկրների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Անկախությունից ի վեր Հայաստանի ու Վրաստանի և՛ իշխանությունները, և՛ հասարակությունները սովորել են գործակցության ներկա ձևաչափին, հետևաբար դժվար թե լուրջ փոփոխություններ լինեն թե՛ դրական, թե՛ բացասական առումներով, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝անդրադառնալով վերջին շրջանում հայ-վրացական բարձր մակարդակով փոխայցերին:

«Հայ-վրացական հարաբերություններում կշարունակվեն տրամաբանական և ավանդական գործընթացները: Այդ հարաբերությունների ամենագլխավոր տերմինը «կանխատեսելիությունն» է»,-նկատել է քաղաքագետը:

Տարածաշրջանում տարբեր երկրների միջև գործակցության տարբեր ձևաչափերը, ինչպես նաև Հայաստան — Ռուսաստան ռազմավարական գործակցությունը, ըստ Մինասյանի, որոշ չափով ֆոն են հայ-վրացական հարաբերություններում:

«Իհարկե, այդ հարաբերություններն ազդում են, բայց բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանը և Վրաստանը փորձելու են պահպանել և զարգացնել հարաբերությունները՝ դրանք չկապելով երրորդ երկրների հետ»,-ասել է քաղաքագետը:

Հարցին, թե Հայաստանը որքանո՞վ կարող է հետաքրքիր լինել Վրաստանի համար, Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ Վրաստանն օգտվում է Հայաստանի՝ հաղորդակցման մենաշնորհային գործընկերը լինելու հանգամանքից:

«Վրաստանի եկամտի մեծ մասը կազմում են տարանցման գումարները: Հայաստան մատակարարվող գազի գումարից Վրաստանը Ռուսաստանից ստանում է տասը տոկոս: Բացի դրանից, այլ ապրանքներ ևս անցնում են Վրաստանի միջոցով, և այդ գումարները տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներ են: Վրաստանը նաև օգտվում է մեծաթիվ զբոսաշրջիկների հոսքից»,- շեշտեց Մինասյանը:

Գլխավոր թեմաներ