10:29 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Саммит государств – членов Совета Безопасности ООН по ядерному разоружению и нераспространению

ՌԴ-ն արգելափակել է ՄԱԿ ԱԽ-ում Boeing-ի վերաբերյալ միջազգային դատարանի ձևավորման բանաձևի ընդունումը

© Sputnik/ Дмитрий Астахов
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Փաստաթղթի ճանաչմանը կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ-ի 11 անդամ, Չինաստանը, Վենեսուելան և Անգոլան ձեռնպահ են մնացել: Ռուսաստանը` Խորհրդի մշտական 5 անդամներից մեկը լինելով, օգտագործել է վետոյի իրավունքը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՌԴ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցյալ տարվա հուլիսին Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռի վերաբերյալ միջազգային դատարանի ստեղծման բանաձևի ընդունումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթի ճանաչմանը կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ-ի 11 անդամ, Չինաստանը, Վենեսուելան և Անգոլան ձեռնպահ են մնացել: Ռուսաստանը` Խորհրդի մշտական 5 անդամներից մեկը լինելով, օգտագործել է վետոյի իրավունքը:

Բանաձևի նախագիծը, որը ներկայացրել էր Մալայզիան հուլիսի կեսերին ավիացիոն աղետի հետաքննությունն իրականացնող երկրների խմբի (Ավստրալիա, Նիդեռլանդներ, Մալայզիա, Բելգիա և Ուկրաինա) կողմից, ուղևորատար ինքնաթիռի կործանումը ճանաչում է որպես սպառնալիք  միջազգային խաղաղությանը և անվտանգությանը և նախատեսում է միջազգային դատարանի ստեղծում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի համաձայն:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ինքնաթիռի կործանումը քրեական հանցագործության հետևանք է, այլ ոչ թե միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող վտանգ, ինչը ենթադրում է մալայզիական բանաձևի նախագիծը։ Նախարարի խոսքով` ՄԱԿ ԱԽ–ն ինքնաթիռների կործանման դեպքում երբեք դատարաններ չի ձևավորել, և հենց միայն դատարան ձևավորելու միտքը կոչված է ապահովել նրանց մեղավորությունը, որոնց պատասխանատու է համարում Վաշինգտոնը։

Գլխավոր թեմաներ