00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ. Թուրքիան չէր գնա արկածախնդրության և գործակցեր «Իսլամական պետության» հետ

© БоонСаркис Григорян
Саркис Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արաբագետը չի կարծում, որ Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակն «Իսլամական պետությունն» է

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31– Sputnik. Թուրքիան դժվար թե միամտություն աներ և գործակցեր «Իսլամական պետություն» խմբավորման հետ, առավել ևս, որ դրա դեմ պայքարում են գրեթե բոլորը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Արաբագետն ընդգծում է, որ ինքն այն փորձագետներից չէ, ովքեր կարծում են, որ Թուրքիան գործակցել կամ գործակցում է «Իսլամական պետության» հետ:

«Ընդհանուր կապեր եղել են, բազմաթիվ փաստեր կան, այդ թվում՝ նավթի վաճառքի: Բայց «Իսլամական պետությունը»  նավթ միայն Թուրքիային չէր վաճառում, նաև Սիրիային, քրդերին էր վաճառում: Այնպես որ, եթե սա է գործակցությունը, ապա այստեղ համաձայն եմ, բայց եթե գլոբալ նայենք, ապա չեմ կարծում, որ Թուրքիան կգնար նման արկածախնդրության»,- ասել է նա:

Թուրքիայի գերխնդիրը Բաշար Ասադի իշխանության տապալումն էր: Այս առումով, ինչպես նկատում է բանախոսը, Թուրքիան գործակցում էր այն ընդդիմադիր կառույցների հետ, որոնք պայքարում էին Ասադի դեմ:

««Իսլամական պետությունն» այդ ընդդիմադիր ճամբարի մի հատվածն է, որ Թուրքիան մշտապես փորձել է ուղղորդել և որպես գործիք ծառայեցնել: Հիմա այդ խմբավորումը շատ հարմար գործիք է նաև քրդերի դեմ պայքարելու համար, ինչն առավել ակնառու երևաց Քոբանիի դեպքերից հետո, երբ քրդերը բավական հաջող ռազմական գործողություններ իրականացրեցին, վերանվաճեցին Քոբանին, հետո սկսեցին այլ տարածքներ գրավել»,- նշել է արաբագետը:

Գրիգորյանը վստահ է՝ թուրքերը չեն հանդուրժելու քրդերի ինքնավար տարածքների գոյությունը Սիրիայի տարածքում: Զգալի թվով քրդական համայնք ունեցող Թուրքիան, ըստ արաբագետի, չէր կարող անտեսել այդ փաստը, իսկ «Իսլամական պետությունը» շատ ակտիվ գործիք է քրդերի դեմ ուղղորդելու համար:

«Մենք բոլորս խոսում ենք Թուրքիա-«Իսլամական պետություն» գործակցության մասին, բայց Թուրքիան լատենտ ձևով գործակցում էր շատ այլ կառույցների հետ»,- ընդգծել է բանախոսը:

Արաբագետը չի կարծում, որ Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակն «Իսլամական պետությունն» է: Բանախոսն ընդգծում է, որ խմբավորման զինյալները, երբ ահաբեկչություն են իրականացնում, «Իսլամական պետությունն» անմիջապես ստանձնում է դրա պատասխանատվությունը, մինչդեռ Սուրուչից հետո պատասխանատվություն չի ստանձնել:

«Այնուամենայնիվ, Թուրքիան այն վերագրում է «Իսլամական պետությանը»: Իմ կարծիքով՝ այստեղ «Իսլամական պետության» հետք չկա: Սուրուչի ահաբեկչությունից մահացավ երեսուն քուրդ»,- նկատել է նա:

«Իսլամական պետության» դերը չափազանցված չէ, այն, ըստ բանախոսի, իրոք, վտանգավոր կառույց է և այդ չափանիշով շրջանցել է նույնիսկ «Ալ Քաիդա»-ին, սակայն վերջնական գնահատականը դեռ վաղ է տալ:

««Իսլամական պետության» թշնամիները՝ նրա գաղափարները չկիսող բոլոր երկրներն են, բոլոր հասարակությունները, ընդհուպ՝ սուննիները, եթե նրանք էլ չեն կիսում խմբավորման գաղափարները»,-փաստում է բանախոսը:

Այն դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր է «Իսլամական պետության» և Քրդական աշխատավորական կուսակցության միջև դաշինք՝ ընդդեմ Թուրքիայի, արաբագետը նկատում է՝ տրամաբանության շրջանակում՝ ոչ:

«Ինչպես մի հայտնի արևելագետ էր ասում՝ այս տարածաշրջանում կանխատեսել պետք է անցյալը, այլ ոչ թե ապագան: Եթե տրամաբանության շրջանակում խոսենք, ապա այստեղ դաշինք հնարավոր չէ, որովհետև Քրդական աշխատավորական կուսակցությունն աշխարհիկ ուժ է, իսկ «Իսլամական պետությունը»՝ ծայրահեղ իսլամական գաղափարներով առաջնորդվող կառույց: Հետևաբար՝ բացի հակասություններից, ոչինչ ակնկալել հնարավոր չէ»,-եզրափակել է Սարգիս Գրիգորյանը:

Լրահոս
0