00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրով. ՌԴ–ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցВстреча Министра иностранных дел РФ С.В.Лаврова с Генеральным секретарем ОИС И.Мадани (11.06.2015)
Встреча Министра иностранных дел РФ С.В.Лаврова с Генеральным секретарем ОИС И.Мадани (11.06.2015) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուսով եմ, որ առաջընթաց կգրանցվի, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի– Sputnik. ՌԴ–ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի, երեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Գնահատում եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը` երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ղարաբաղյան հակամարտության հարցերը քննարկելու համար։ Սա այն թեման է, որը մենք փորձում ենք հանգեցնել ընդհանուր հայտարարի` Ձեր, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև ՄԽ համանախագահ–երկրների ղեկավարությամբ», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Հուսով եմ, որ առաջընթաց կգրանցվի», – ընդգծել է Լավրովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0