13:47 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Политолог Александр Маркаров

Քաղաքագետ. պատերազմող երկրին անհրաժեշտ է կառավարման նախագահական ձև

© Sputnik/ Асатур Есаянц
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
738 0 0

«Խոսելով կառավարման խորհրդարանական ձևի մասին` միշտ ընդգծվել է, որ այն հնարավորություն կտա, մասնավորապես, ճիշտ կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների շարքում մրցակցության համար»,– նշեց Ալեքսանդր Մարկարովը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի– Sputnik. Ռազմական հակամարտության մեջ ներքաշված երկիրը պետք է ունենա կառավարման նախագահական ձև, ուրբաթ լրագրողներին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումները։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է դեկտեմբերի 6–ին։ Հայաստանի ԱԺ պատգամավորներն ընթացիկ տարվա հոկտեմբերի 5–ին քվեարկել են սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին, որը փաստացիորեն նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի։

Մարկարովի խոսքով` յուրաքանչյուր երկրում սեփական մոտեցումը կա «սահմանադրական դիզայնի» ընտրության վերաբերյալ` կապված կառավարման ձևի հետ։

«Սկսած 90–ական թթ.–ից` Հայաստանի առջև խնդիր է դրվել, որը վերաբերում է երկրի ներքաղաքական մոդելին։ Չեն դադարում Հայաստանի համար նպատակահարմար տարբերակների շուրջ վեճերը, այն է` ապրել նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևով երկրում` ուժեղ առաջնորդո՞վ, թե՞ կառավարման խորհրդարանական ձևով, որը հնարավորություն է տալիս իշխանությունը հանձնել խորհրդարանին, իսկ առանցքային կերպար կլինի երկրի վարչապետը»,– ասաց քաղաքագետը։

Մարկարովի խոսքով` կառավարման յուրաքանչյուր ձևի նկատմամբ Հայաստանում եղել են սեփական մոտեցումները։ «Խոսելով կառավարման խորհրդարանական ձևի մասին` միշտ նշվել է, որ այն հնարավորություն է տալիս, մասնավորապես, ճիշտ կառուցել ժողովրդավարական երկիր, պայմաններ ստեղծել քաղաքական կուսակցությունների մրցակցության համար»,– նշեց Մարկարովը։

Քաղաքագետը նաև նշեց, որ նման անցումային շրջանում ավելի լավ կլինի, երբ իշխանությունը գտնվի մեկ ուժեղ մարդու ձեռքում։

«Երբ գոյություն ունի ակնհայտ ռազմական հակամարտություն, ապա կառավարման նախագահական ձևն ավելի համար է, և Հայաստանում նման որոշում է ընդունվել 90–ական թթ.–ի սկզբին։ Այդ առումով կարելի է տեսնել քաղաքական համակարգում նախագահի ինստիտուտի կարևորությունը»,– հավելեց Մարկարովը։

Գլխավոր թեմաներ