06:50 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Государственный визит В.Путина в Армению

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները համագործակցության հարցեր կքննարկեն

© Sputnik/ Сергей Гунеев
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10–ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հերթական հանդիպումն ուղղված կլինի ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները կուրվագծեն դաշնակցային ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը։
«Համագործակցության ծավալը, հարաբերությունների խորությունը և դրանց հետ կապված հարցերն անմիջական կանոնավոր քննարկում են պահանջում»,- ասել է Նալբանդյանը։

Երկու պետության կառավարությունների, խորհրդարանների ղեկավարները տարեկան շուրջ 20-30 հանդիպում են անցկացնում։

«Հայաստանը միշտ ասել է, որ ցանկանում է լինել ԵՏՄ-ում, և երբ մեզ առաջարկեցին միանալ միությանը, մենք համաձայնեցինք։ Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղափոխությունը, լրացուցչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- ասել է Նալբանդյանը։

Նա նշել է, որ ԵՏՄ-ն նոր է ստեղծվել, նման կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին դատելը չափազանց բարդ է։ Սակայն այդ ինտեգրացիոն գործընթացի դրական կողմն ակնհայտ է` չնայած բոլոր գլոբալ տնտեսական բարդություններին։

 

Գլխավոր թեմաներ