17:27 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Эдуард Шармазанов

Շարմազանով. «Մենք կքննարկենք ցանկացած ռացիոնալ առաջարկ»

© Sputnik/ Асатур Есаянц
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)
117 0 0

Ընտրական օրենսգրքի այն տարբերակը, որն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, նախնական տարբերակ է: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ իր համոզմամբ, ցանկացած փաստաթուղթ նախ պետք է քննարկեն մասնագետները:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական քննարկումները դեռ առջևում են և անցկացվելու են ԱԺ-ում, ասաց Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց Հայաստանում քննարկվելու ուղարկվել Վենետիկի հանձնաժողով:

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին ԱԺ փոխնախագահը ներկայացավ ծաղիկներով՝ մարտի ութի առիթով շնորհավորելով ասուլիսին ներկա կին լրագրողներին:

Во время пресс-конференции Эдуард Шармазанов поздравил представительниц СМИ с 8-м марта, подарив им цветы
© Sputnik/ Асатур Есаянц
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասուլիսին ներկայացավ ծաղիկներով և կին լրագրողներին շնորհավորեց Մարտի 8-ի կապակցությամբ

Շնորհավորանքներն ու ծաղիկներն ընդունելուց հետո լրագրողներն ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեցին, թե ինչու է Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց Հայաստանում քննարկվելու ուղարկվել Վենետիկի հանձնաժողովին:

«Մենք ունենալու ենք լսումներ, լսելու ենք թե՛ հանրության, թե՛ ընդդիմության բոլոր առաջարկները: Իշխանությունը պատրաստ է լսել, ականջալուր լինել բոլոր առաջարկներին»,- ասաց Էդ. Շարմազանովը՝ վստահեցնելով, որ փոփոխություններ նախագծում կլինեն, եթե լինեն ռացիոնալ առաջարկներ,-«Ես չեմ ասում, որ մենք պետք է ընդունենք բոլոր առաջարկները, սակայն մենք պատրաստ ենք լսել և քննարկել ցանկացած ռացիոնալ գաղափար»:

Իսկ, օրինակ, ընտրողների ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջը, Էդ. Շարմազանովը ռացիոնալների շարքին չի դասում, քանի որ այն հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը: «Այլ հարց է, որ մենք պետք է ինչ-որ մեխանիզմներ գտնենք, մեխանիզմներ մշակենք, որպեսզի հանրության մոտ վստահության մակարդակը բարձրանա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով կառավարության կառուցվածքում նոր փոփոխությունների, նշանակումների հավանականությանն ու ՀՅԴ-ի հետ համագործակցությանը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս փուլում նոր փոփոխություններ չեն սպասվում: Իսկ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորության մասին մեր հարցին ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցության, բայց համագործակցությունն, ըստ նրա, «անպայման կոալիցիա կազմելն ու համաձայնագիր կնքելը չէ»:

«Տարբեր օրենսդրական նախաձեռնություններ կան, Ընտրական օրենսգիրք կա: Մենք պատրաստ ենք բոլորի հետ քննարկման»,-ասաց ԱԺ փոխխոսնակը՝ հիշեցնելով, սակայն, որ այսօր քաղաքական բոլոր գործընթացների համար ՀՀԿ-ն պատասխանատվությունը կիսում է միայն ՀՅԴ-ի հետ։

 

թեմա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)

Գլխավոր թեմաներ