20:32 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
ՀԱՊԿ «Կոբալտ 2016» զորավարժություն

«Կոբալտ 2016»-ի ակտիվ փուլն ավարտվեց

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
37 0 0

ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳՆ ստորաբաժանումները հաջող ավարտեցին «Կոբալտ 2016» երկօրյա հատուկ մարտավարական զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Վաղ առավոտյան մեկնարկեց «Կոբալտ 2016»-ի ակտիվ փուլը՝ զորավարժության հրամանատարների հետ սիմուլյատիվ մակետի վրա ծրագրի մշակումով: Մակետը հենց այն տեղանքն էր, որտեղ ծավալվել էին «մարտական» գործողությունները:

Զորավարժություններում ներգրավված էր անձնակազմի շուրջ 600 անդամ, 40 միավոր հատուկ զրահատեխնիկա և չորս «Մի 24» և «Մի 8» մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռ:

Սցենարի համաձայն, որը բաղկացած էր վեց փուլից, տեղի ունեցավ օպերատիվ մարտական գործողությունների մեկնարկ, հատուկ գործողությունների իրականացում հատուկ նշանակության ուժերի խմբավորումներում՝ Արագ արձագանքման հավաքական ուժերի զինվորական համակազմի հետ փոխգործակցությամբ:

«Կոբալտ 2016»-ի մասնակիցները մշակեցին ոստիկանական կառույցների գործողությունները և խափանեցին ահաբեկչական սպառնալիքը, չեզոքացրին զինված ավազակախմբերը՝ ազատ արձակելով պատանդներին:

«Այսօրվա զորավարժությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ մենք ի վիճակի ենք մշակել համաձայնեցված մարտավարություն և ռազմավարություն հանցավորության դեմ պայքարում ժամանակակից սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Գասպարյանը զորավարժությունների ավարտը դրական է համարում, սակայն դեռ աշխատելու տեղեր կան: Նրա կարծիքով՝ չնայած թերություններին՝ հայկական ստորաբաժանումը բավական փորձ ունի մյուսներին սովորեցնելու համար:

Նա նշեց, որ որոշ իրավիճակներում հայկական ստորաբաժանումն իրեն ավելի է դրսևորել, քան մյուսները: Սակայն բացահայտվել են կետեր, որոնք մշակման կարիք ունեն: Նրա խոսքով՝ ոչ ոք ապահովագրված չէ ահաբեկչությունից և տնտեսական, քաղաքական, կրոնական մարտահրավերներից:

«Մենք այստեղ ցույց չտվեցինք այն, ինչ կարող ենք: Մենք ցուցադրեցինք այն, ինչ պետք է ցույց տայինք»,- ասաց Գասպարյանը:

Учения ОДКБ Кобальт-2016
© Sputnik/ Asatur Yesayants
«Կոբալտ 2016» զորավարժություն

Զորավարժությունների ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվել կառավարման հարցերի մշակմանը, որն առանցքային պահ է կապի, սպառազինությունների, կառավարման միասնական համակարգի օպերատիվ համատեղելիության ապահովման համար, որը թույլ կտա խուսափել մեծ զոհերից և կնպաստի առաջադրանքների արդյունավետ իրականացմանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նույնպես հաջողված համարեց զորավարժությունները:

«Առաջին հերթին` մենք ստացանք լուրջ հետազոտական նյութ, երկրորդ` բացի ստորաբաժանումների ուսումնամարտական գործունեության էպիզոդների ցուցադրությունից, մենք մշակեցինք նաև հավաքական ուժերի կառավարման հարցեր, որոնք կձևավորվեն արագ արձագանքման հավաքական ուժերի կազմից՝ կոնկրետ պետությունում կոնկրետ գործողություն անցկացնելու համար»,- ասաց Բորդյուժան:

ՀԱՊԿ-ն հիմնվել և գործում է միայն անդամ երկրների տարածքային ամբողջականության և ինքնավարության ապահովման, անվտանգության և կայունության գոտիների ստեղծման շահերով:

Կազմակերպությունում կան շատ լծակներ` հետևյալ չափանիշների իրականացման համար. համատեղ քաղաքական գործունեություն, արտաքին քաղաքական գործունեության համակարգում, միջազգային հարթակներում ազգային շահերի պաշտպանություն, միավորման անդամ երկրների անվտանգության կոնկրետ խնդիրների ուղղությամբ աշխատանք:

Հատուկ մարտավարական զորավարժությունների հաջող ավարտից հետո «Բաղրամյան» զորավարժարանում կայացավ տարբեր երկրների ՆԳՆ ներկայացուցիչների պարգևատրման արարողությունը:

Զորավարժություններին ներկա են եղել նաև ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ փոխնախարարները, ինչպես նաև ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի և ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի ներկայացուցիչներ։

2010թ.-ին և 2013թ.-ին նման զորավարժություններ են տեղի ունեցել Ռոստովի մարզում, մասնակցել են նաև Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի միավորումները։

Զորավարժության անվանումը պատահական չի ընտրվել. Խորհրդային Միության տարիներին Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցել է ՆԳՆ հատուկ ստորաբաժանումը, որը «Կոբալտ» է կոչվել։ Դրանից հետո զորավարժությունները կրում են հենց այդ ստորաբաժանման անվանումը։

Գլխավոր թեմաներ