00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շավարշ Քոչարյանն Ալիևի հայտարարության մեջ 6 բացահայտ կեղծիք է գտել

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян
Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության նիստից հետո ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչու է ադրբեջանական կողմը շարունակում պնդել, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաստատվել է հայկական կողմի խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի-Sputnik. Շավարշ Քոչարյանի համար նորություն չէ Ադրբեջանի գործելաոճը։ Նրա խոսքով` ադրբեջանական կողմն իր համար հորինել է մի իրականություն, որը գոյություն չունի։

«Նրանց ստերն անվերջ են ու հավերժ, ի՞նչ ասեմ, կրկին պնդում են, որ միջազգային իրավունքով նրանց տարածքային ամբողջականությունն է առաջնայինը, այնինչ ճիշտ հակառակն է»,- ասաց նա։

Նա անդրադարձավ նաև պաշտոնական այցով Գերմանիա մեկնած Իլհամ Ալիևի հայտարարությանը։ Ալիևը Գերմանիայի ղեկավարության հետ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր է քննարկել։

«Նույնիսկ Գերմանիայում Ալիևի հայտարարությունը կարճ էր, բայց 6 բացահայտ կեղծիք էր պարունակում»,- մեկնաբանեց Քոչարյանը։

Նրա կարծիքով` կարևորն այն է, որ Վիեննայից հետո կողմերը կոնկրետ փաստաթղթեր են քննարկում։ Փոխարտգործնախարարի խոսքով` այստեղ արդեն կերևա` արդյո՞ք Ադրբեջանը կգնա այն ճանապարհով, որի մասին խոստումներ տվել էր դեռևս Վիեննայում։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0