13:20 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ՄԱԿ

Հայաստանը ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել

© Sputnik/ РИА Новости
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
16 0 0

Հայաստանը ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել Արևելյան Եվրոպայի երկրներից

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել, այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդման` Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության փոխնախագահ է ընտրվել փակ քվեարկության միջոցով։

Հայաստանից բացի` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի փոխնախագահ է դարձել ևս 20 երկիր: Հայաստանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրներից: 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ երկրների շարքում Արևմտյան Եվրոպայից ընտրվել են Բելգիան և Գերմանիան: 21 փոխնախագահների թվում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ:

Գլխավոր թեմաներ