10:18 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Հովիկ Աբրահամյան

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի արձագանքները. ապագա կառավարությունը լուրջ անելիքներ ունի

Пресс-служба Правительства РА
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
6310

Կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի մասին հայտարարություն արեց։ Նիստից հետո լրագրողների հետ զրուցեցին միայն փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Կառավարության նիստն իր բնականոն հունով ընթացավ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսեց բոլորին, այնուհետև ելույթ ունեցավ և հայտարարեց` հրաժարական է տալիս։ Դրանից հետո ընթացավ գաղտնի նյութի քննարկումը։ Երկար սպասելուց հետո լրագրողներին մոտեցան միայն փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։

«Կարելի է մեկնաբանել միայն նոր կազմի հաստատվելուց հետո։ Հիմա բոլորը պաշտոնակատար են։ Ազգային ժողովն է որոշելու նոր կազմը»,-ասաց Շավարշ Քոչարյանը։

Шаварш Кочарян
© Sputnik / Asatur Yesayants
Շավարշ Քոչարյան

Մանվել Բադալյանն էլ նշեց, որ քաղաքական գործընթացները փոփոխություններ են ենթադրում։ Քաղաքական պաշտոնյաները, նրա խոսքով, պետք է գան ու գնան, դա նորմալ ընթացք է։

«Սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակ է մեր հասարակության մոտ, որ դժգոհությունները հասկանալի են: Մի կախարդական փայտիկով այդ ամենը լուծել հնարավոր չէ: Ապագա կառավարությունը լուրջ անելիքներ ունի»,-ասաց նա։

Այս պահին շրջանառվում են վարչապետի հնարավոր թեկնածուների անունները։ Առավել շատ շեշտադրում են Կարեն Կարապետյանի անունը։

Գլխավոր թեմաներ