04:17 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
ՀՀ կառավարություն

Նոր վարչապետը կնշանակվի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում

© Sputnik / Асатур Есаянц
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
27 0 0

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։ Հաջորդ վարչապետի շուրջ քննարկումներն էլ դեռ շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

 

Գլխավոր թեմաներ