23:29 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Грайр Товмасян

Թովմասյան. նոր կառավարությունը լինելու է ժամանակավոր

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Երևանում սկսվել է Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ, ըստ լուրերի, քննարկվում է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ խորհրդի նիստից առաջ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով նաև նոր Սահմանադրության հեղինակներից է, լրագրողներին մեկնաբանեց նոր վարչապետի և կառավարության ձևավորման կարգը` նշելով, որ այն լինելու է ժամանակավոր կառավարություն` մինչև 2018-ի ընտրությունները։

Թովմասյանը նշեց, որ մամուլում շատ էին մեկնաբանություններն առաջիկայում ձևավորվելիք նոր կառավարության և դրա ղեկավարի շուրջ և խորհուրդ տվեց մեկնաբանությունների հեղինակներին` «լավ կարդալ Սահմանադրությունը, քանի որ այն ունի եզրափակիչ և անցումային դրույթներ»։

Նա նշեց, որ Սահմանադրության մի շարք դրույթներ, այդ թվում` գործադիր իշխանությանը վերաբերող հատվածը, ուժի մեջ է մտնելու միայն 2018-ի ընտրություններից հետո։

«2018-ի ապրիլի 9-ին ցանկացած կլառավարություն. որ այդ պահին կլինի, նույնպես հրաժարական է ներկայացնելու»,- ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի վերաբերյալ նոր Սահմանադրության այն պահանջին, որ վերջինը պետք է վերջին 4 տարիներին անընդմեջ բնակված լինի Հայաստանում, Թովմասյանը նշեց, որ ԱԺ ընտրություններից հետո նշանակվելիք վարչապետը պետք է համապատասխանի այս պահանջներին։

Իսկ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը լրագրողներին ասաց, որ իր տեղեկություններով` նիստի ժամանակ քննարկվելու է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը։ Նրա խոսքով` Կարապետյանը խոստումնալից կադր է և իշխանության հետ աշխատելու փորձ արդեն ունի։

Գլխավոր թեմաներ