23:37 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Կարեն Կարապետյան

ՀՀԿ խորհրդի նիստում հաստատվեց վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունը

© Alchetron
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
15820

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի սեպտեմբերի 8-ի նիստում հաստատվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կփոխարինի Հովիկ Աբրահամյանին։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ խորհրդի նիստում հավանություն է տրվել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրմանը: Այս մասին նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Կարեն Կարապետյանի թեկնածությունն ընդունվել է միաձայն։

Նա ասաց, որ Կարեն Կարապետյանն իր անելիքները առաջիկայում կներկայացնի հանրությանը:

Նիստին մասնակցել է նաև Հովիկ Աբրահամյանը և հանդես եկել շնորհակալական խոսքով:

Գլխավոր թեմաներ