10:16 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ. փոփոխություններ կլինեն գրեթե բոլոր ոլորտներում

Арман Гарибян
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստում, ներկայացրել Կարեն Կարապետյանին, Հայաստանում ակնկալվող փոփոխություները, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի հետագա գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդում վստահություն է հայտնել, որ ներկաներից յուրաքանչյուրի համար հայրենիքի առջև ծառացած խնդիրների արագ լուծումը շատ ավելի կարևոր է ու առաջնային, քան թե այն դիրքը, պաշտոնը, որ յուրաքանչյուրը զբաղեցնում է կամ կարող է զբաղեցնել պետական համակարգում:

Նրա խոսքով` առաջիկայում էական փոփոխություններ են սպասվում Հայաստանում։ Առաջին հերթին դա վերաբերվում է իրականացվող քաղաքականությանը, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով:

«Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ: Այսօր, սակայն, մենք կխոսենք կառավարության մասին»,- ասել է Սարգսյանը իր ելույթում:

Ներկայացնելով Կարեն Կարապետյանին` նախագահը նշեց, որ բոլորն էլ շատ լավ գիտեն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Սարգսյանի խոսքով` նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն:

«Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով»:

Նախագահը նշեց, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

«Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտեսական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի հնարավորություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը»,- ասաց նախագահը:

Սարգսյանը հայտնեց նաև, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, «այնպես որ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է»:

Հիշեցնենք, որՀայաստանի հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի սեպտեմբերի 8-ի նիստում հաստատվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կփոխարինի Հովիկ Աբրահամյանին։

Գլխավոր թեմաներ