03:04 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
ՀՀ նախագահի նստավայր

Մեկ գիշերվա մեջ աշխատանքից ազատել են նախագահի օգնականին

© АРКА
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
15701

ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանին կփոխարինի Ալեքսան Հարությունյանը:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ArmLur.am-ի տեղեկություններով՝ մեկ գիշերվա մեջ այդպիսի որոշում կայացնելուց բացի, արդեն իսկ Լալայանին փոխարինող են նշանակել:

Կայքի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի օգնական է նշանակվել Ալեքսան Հարությունյանը, որը նախկինում զբաղեցնում էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ դրանից առաջ էլ զբաղեցրել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը:

«Թե որն է եղել մեկ գիշերվա մեջ նման որոշման պատճառը, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ նախագահականում բացի այս փոփոխությունից, այլ տեղափոխություններ էլ են եղել»,- գրում է կայքը:

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    305
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    158
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    215