13:45 19 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.30
  • GBP626.02
  • EUR558.49
  • RUB7.62
Մեդվեդևն ու Աբրահամյանը

Մեդվեդևը ջերմությամբ է հիշում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումները

© Sputnik / Екатерина Штукина
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
42 0 0

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ ՌԴ վարչապետը երախտագիտությունն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:

«Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի են կոչվել նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծեր: Սկիզբ է դրվել էներգետիկ, ենթակառուցվածքային, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար բնագավառներում մի շարք կարևորագույն նախաձեռնությունների»,- գրել է ՌԴ վարչապետը։

Նա բարձր է գնահատել Աբրահամյանի ներդրումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիարժեք մասնակցության տեսանկյունից:

Արդյունքում, Մեդվեդևի գնահատմամբ, հայաստանյան տնտեսությունն իր զարգացման համար հավելյալ ներուժ ստացավ, իսկ ազգային արտադրողները` հնարավորություն աշխատել Եվրասիական Միության հսկայական շուկայում:

«Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնք մշտապես կայացել են ընկերական, վստահելի մթնոլորտում: Վստահ եմ, որ այսուհետ ևս ուշադրության կենտրոնում եք պահելու հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հարցերը»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը։

ՌԴ վարչապետն իր նախկին գործընկերոջը մաղթել է քաջ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք:

Գլխավոր թեմաներ