17:39 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը կպայքարի ստվերի դեմ

© Yerevan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան (40)
14520

Հայաստանի նոր կառավարությունը պայքարելու է ստվերի դեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր, պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին, հայտարարեց, որ վճռական է պայքարելու տնտեսությունում առկա ստվերի դեմ:

«Որովհետև ուրիշ ձև գոյություն չունի: Մենք հարկերը փոխելով ու բանաձևերը փոխելով` տնտեսությունը վերարտադրել չենք կարող»,-ասաց նա:

Վարչապետը նաև խոստացավ այդ պայքարի և վարած տնտեսական քաղաքականության մեջ ԱԺ-ի հետ լինել բաց, պարզ և անկեղծ:

Խաչատուր Քոքոբելյանը Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց` ինչպես է տեսնում մենաշնորհների խնդրի լուծումը։ Նորանշանակ վարչապետը նշեց, որ հայաստանյան շուկան փոքր է, և մենաշնորհային դիրքի հավանականությունը բնական է:

«Բայց եթե նա մրցունակ դաշտում է անում դա, ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա այլ բան է»,- ասաց վարչապետը:

թեմա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան (40)

Գլխավոր թեմաներ