00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏԻՄ ընտրությունը՝ մի կաթիլ մեղրի տարբերակով կրիմինալ

© Sputnik / Asatur YesayantsРеферендум по Конституционным реформам в Армении
Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը ՏԻՄ ընտրությունների շեմին է: Նախընտրական այս փուլը ևս չտարբերվեց մինչև այժմ եղած բոլոր նախընտրական տրամադրություններից ու դրսևորումներից:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Աննա Վարդանյան. Գրեթե բոլոր համայնքներում, որտեղ անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իրավիճակը գերլարված է, ինչը ենթադրում է, որ ընտրությունները ևս կանցնեն լարված մթնոլորտում:

Արդեն կան կոնկրետ ահազանգեր ու հարուցված քրեական գործեր:

Սեպտեմբերի 18-ին Վաղարշապատում՝ Էջմիածնում, քաղաքապետի ընտրություն է: Էջմիածնում իրավիճակը գերլարված է: Ինչպես միշտ, այս անգամ էլ ընտրապայքարն ուղեկցվում է միջադեպերով. կրակոցներ ու ծեծուջարդ, կրիմինալ:

Սեպտեմբերի 16 —ին, ուշ երեկոյան Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Կրակոցներից տուժողներ չեն եղել: Փոխարենը ծեծված վիճակում հիվանդանոցում է հայտնվել Կարեն Գրիգորյանի մրցակիցը՝ քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Թումանյանը։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունն է կատարվում:

Արդեն ավանդույթ է դարձել այն, որ Էջմիածնում ընտրություններն անցնում են վախի մթնոլորտում, գերլարված վիճակում ու քրեական միջադեպերով. այնտեղ դա բնականոն նախընտրական ընթացք է։

2012 —ին կայացած ՏԻՄ ընտրությունները ևս Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ծեծկռտուքով ընթացան` փետրվարի 12-ին գյուղապետի ընտրություններ էին լինելու:
Թեկնածուները երկուսն էին`այդ ժամանակ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որը Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, որին սատարում էր Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը` գեներալ Մանվել Գրիգորյանը:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Զարզանդ Գրիգորյանի համար աշխատող մի քանի ակտիվիստի: Որոշ տեղեկություններով, նույնիսկ կրակել էին նրանց ոտքերի տակ:

Նման միջադեպերով աչքի են ընկնում նաև այլ մարզերի համայնքներ:

Մամուլը բազմիցս անդրադարձավ նաև Շիրակի մարզի Սարատակ գյուղի համայնքի ղեկավարի որդու խուլիգանական արարքին: Հիշեցնենք, որ համայնքի ղեկավար ՀՀԿ- ական Միշա Ղրզոյանի որդին գյուղում սեպտեմբերի 21 —ին ծեծի էր ենթարկել 63 ամյա համագյուղացի Սվետլանա Վարդանյանին:

Село Саратак - Sputnik Արմենիա
Սարատակ գյուղի հանցավորության դինամիկան

Տուժողն այս դեպքում, սակայն, որևէ կերպ չէր առնչվում ընտրությունների հետ: Ընդամենը հյուրընկալվել էր բարեկամին, ու այդ փաստը բավական էր գործող գյուղապետի, այժմ՝ համայնքի ղեկավարի ՀՀԿ- ական թեկնածուի համար, որ ենթադրի, թե կինը ցանկացել է հորեղբոր ընտանիքին ուղղորդել, թե ում օգտին քվեարկի հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:

Որդու արաքը գյուղապետ հայրը չնայած մինչև այժմ էլ հերքում է, բայց մամուլին տված տարբեր մեկնաբանություններում հայտարարել է, որ դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում:
Նա նույնիսկ այլ կուսակցությունների ներկայացուցիչների վերագրեց որդու արարքը:

Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է, իսկ ՀՀԿ Շիրակի մարզի առաջնորդը հորդորել է սպասել մինչև հոկտեմբերի երկուսը, հետո միայն քայլեր ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու կամ մեղավորին պատժելու ուղղությամբ:

ՏԻՄ ընտրությունների հետ կապված, նշենք մեկ այլ դեպք ևս, որը մինչև օրս բացահայտված չէ:

2012 թվականի Պռոշյանի ՏԻՄ ընտրություններից հետո, 2013թ-ի ապրիլին սեփական գյուղում ու հենց աշխատավայրի՝ Պռոշյանի գյուղապետարանի դիմաց, հայտնաբերվեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ձերբակալվելեցին ու ազատ արձակվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները։ Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվեց նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը։

Դաշնակցությունում այժմ էլ շարունակում են պնդել, որ Մուրադյանի սպանությունը քաղաքական էր։

Հանուն աթոռի բռնության դեպքերը բազմաթիվ են ու գրեթե չբացահայտված: Համայնքի ղեկավարները, որոնք հիմնականում իշխող կուսակցությունից են, ամուր կառչած են իրենց աթոռներից և որևէ կերպ չեն ուզում զիջել այդ բարեբեր աթոռը:

Պայքարող մյուս թեկնածուներն էլ չեն կորցնում ազնիվ մրցակցության միջոցով ինչ-որ բան փոխելու հույսը:

Այս ՏԻՄ ընտրությունները հայելային ճիշտ արտացոլանքը կլինեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների: Իսկ վերջինս Հայաստանի համար խիստ կարևոր է, քանի որ մեր երկիրն անցում է կատարում կառավարման նոր` խորհրդարանական համակարգի:

Людмила Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ժողովուրդը բորբոքված է. Գյումրիում ու Վանաձորում դաժան պայքար է լինելու

Եթե ընտրությունների ելքը նախապես կանխորոշված է, եթե հանուն իր թեկնածուի հաղթանակի իշխանությունը պատրաստ է ամեն ինչի ու որդեգրելով «Ամեն ինչ մեկ ձայնի դիմաց սկզբունքը», աչք է փակում ամեն ինչի առջև, ապա ինչո՞ւ են այս ձևական ընտրությունները: Գուցե միջազգային ու եվրոպական տարատեսակ կառույցների աչքին թոզ փչելու և հավատացենելու համար, թե մեր երկիրը դեմոկրատական է:

Այդ դեպքում էլ կարծես լավ ցուցանիշներ չունենք, քանի որ ամեն ընտրությունից հետո նույն միջազգային դիտորդական կառուցները արձանագրում են. «Հերթական անգամ Հայաստանում հնարավոր չեղավ անցկացնել թափանցիկ և օրինական ընտրություններ: Կեղծվել են ընտրրությունների արդյունքները, ուռճացվել են ընտրացուցակները, քվերարկել են մահացածները: Ընտրություններնում տեղ են գտել ընտրախախտումների տարբեր դրսևորումներ՝ ընտրակաշառք բաժանելուց ու ընտրատեղամասերում կուտակումներից մինչև վարչական ռեսուրսի գործադրում»։

Այս ու բազմաթիվ այլ երևույթներ, ցավոք, մեր իրականության համար արդեն սովորական են:

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Կրակոցներ, ծեծուջարդ, կրիմինալ. Էջմիածնում քաղաքապետի ընտրություն է

Սարսափելին այն է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո ընտրակեղծարարները, քրեական հանցագործություն կատարելու համար համապատասխան վայրում հայտնվելու փոխարեն, խրախուսվում են BOSS-երի կողմից, սկսում գլուխ գովալ իրենց քաջագործությունների մասին՝ ով ինչքան է խախտել օրենքը, ինչքան է լցոնել, ինչ հնարքների է տիրապետում ու եթե չի հասցրել այդ հնարքները մինչև վերջ գործի դնել և հանձնարարությունը գերազանց ավարտին հասցնել, հպարտությամբ ներկայացնում է, թե քանի մարդու է ծեծուջարդի ենթարկել:

Ի դեպ, ով ինչքան շատ է հանցագործություն կատարել, այնքան բարձ է փոխհատուցումը՝ լինի գումարի, թե պաշտոնի նշանակման տեսքով:

Հարց. ինչո՞ւ են Հայաստանում ընդհանրապես ընտրություններ անցկացվում, եթե կանխավ այդ ընտրության ելքը որոշված է, լինի դա համայնքի ղեկավարի, թե խորհրդարանում փակ գաղտնի, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազի կամ ինչ- որ հանձնաժողովի նախագահի ընտրություն:

Իշխանությունը չի կարող որևէ կերպ զսպել իր ախորժակը ու որևէ պաշտոնի թույլ տալ մեկ այլ կուսակցության ներկայացուցչի կամ ոչ իր նախընտրած մարդուն:

Գուցե այդ պարագայում բոլոր պաշտոնները լինեն նշանակովի, փոխարենը կտրուկ կնվազի երկրում քրեական հանցագործների թիվը, մարդիկ չեն ատի միմյանց ու ստիպված չենք լինի ամեն օր հիշել մի կաթիլ մեղրի պատմությունը:

Ընտրակաշառք չեն բաժանի` օրինական նպաստի կամ անօրինական խրախուսումների տեսքով: Արդյունքում գուցե նաև պետական բյուջեի գումարների մսխումը փոքր-ինչ նվազի:

Լրահոս
0