10:18 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Նախագահական

Առողջապահության նախարարն էլ փոխվեց. կառավարության կազմը գրեթե պատրաստ է

© АРКА
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նախագահի հրամանագրով նոր նշանակումներ են տեղի ունեցել։

ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը, մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը, էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը, բնապահպանության նախարար` Արծվիկ Մինասյանը, արտակարգ իրավիճակների նախարար` Արմեն Երիցյանը, արդարադատության նախարար` Արփինե Հովհաննիսյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Հրաչյա Ռոստոմյանը:

Նախագահը մի քանի նախարարների նշանակել էր սեպտեմբերի 20-ի հրամանագրերով: Ըստ այդմ, Աշոտ Մանուկյանը նշանակվել է  էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում, Իգնատի Առաքելյանը նշանակվել է  գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը`  տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում:

Նախագահի հրամանագրով Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում:

Գլխավոր թեմաներ