10:15 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արցախ

Արտակ Զաքարյան. Չի կարող լինել պատերազմ և զուգահեռ՝ խաղաղ բանակցություններ

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Կառավարության փոփոխությունն արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի ենթադրում: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով` Հայաստանյան իշխանությունները շարունակելու են վարել նույն արտաքին քաղաքականությունը, որը որդեգրել են: Չնայած, որ օրեցօր ավելի բարդ է դառնում բազմավեկտոր քաղաքականություն վարելը, այնուհանդերձ իշխող կուսակցության ներկայացուցչի համոզմամբ, Հայաստանը չի կարող վարել բաժանարար գծերի և շահերի հակասությունների վրա կառուցված արտաքին քաղաքականություն:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Արտակ Զաքարյանն ընդունեց, որ այս հարցում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, Հայաստանի դիրքորոշումը կոշտացել է, բայց սա, ըստ Զաքարյանի, չի նշանակում, որ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում արտաքին քաղաքականության փոփոխություն կա:

«Մեզ համար սկզբունքները մնում են նույնը, մեզ համար խնդրի լուծման ձևաչափը մնում է նույնը, մեզ համար խնդրի նպատակակետը և հիմնական կարևորությունը, այսինքն՝ ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը մնում են անփոփոխ»,- ասաց Զաքարյանը:

Артак Закарян
© Sputnik/ Aram Nersesyan
Արտակ Զաքարյան

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, դրանք, Զաքարյանի համոզմամբ, փակուղային վիճակում չեն, այլ` սպասողական վիճակում: Հայաստանն, ըստ բանախոսի, ամբողջովին հիմնավորել է, թե ինչու է կարևորում ԵԱՀԿ դիտորդական կարողությունների ավելացումը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը և հրադադարի ռեժիմի խախտման վերահսկման մեխանիզմների ստեղծումը:

«Սա հայկական կողմի կապրիզը չէ, ինչպես Ադրբեջանն է բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում հետքայլ կատարելով` փորձում տանել փակուղի: Սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն՝ նույն ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մոտեցումն է, որովհետև չի կարող լինել պատերազմ և պատերազմի վտանգ ու զուգահեռ՝ խաղաղ բանակցություններ»,- ասաց Արտակ Զաքարյանը:

ՀՀԿ ներկայացուցիչը հաստատեց, որ հոկտեմբերին նախանշված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելությունները Երևան և Բաքու: Իսկ կհանդիպեն արդյո՞ք երկու երկրների ԱԳ նախարարները կամ նախագահները, Արտակ Զաքարյանի հավաստմամբ, պարզ կդառնա այդ հանդիպումներից հետո միայն:

Գլխավոր թեմաներ