10:42 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ պատգամավոր․ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Հայաստանին դեֆոլտ չի սպառնում, այսօր լրագրողների հտ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի-Sputnik. Հայաստանին դեֆոլտի վտանգ չի սպառնում, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎահրամԲաղդասարյանը։

«Դեֆոլտի համար կան հատուկ պարամետրեր, մեզ դա չի սպառնում»,- ասաց նա,- «իհարկե, պետք է աշխատենք, որպեսզի մեր տնտեսության վիճակը կարողանանք բարելավել, բայց դեֆոլտի վտանգ ես չեմ տեսնում»։

Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, Վահրամ Բաղդսարյանը նշեց, որ այն ևս դեռ թույլատրելի սահմանում է։ Այդուհանդերձ, Բաղդսարյանի խոսքով, արտաքին բեռի ծանրացման հետ միասին ՀՀ իշխանությունը պետք է կարողանա այնպիսի ծրագրեր իրականացնել, որ առաջիկա տարիներին սկսի աստիճանաբար ազատվել այդ բեռից։

Գլխավոր թեմաներ