11:28 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ՀՀԿ-ի շենքը

ՀՀԿ-ն չի կարևորում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ազգն ու անձը

© Sputnik/ Асатур Есаянц
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Հայաստանի համար կարևոր չէ, թե որ ազգի և որ պետության ներկայացուցիչը կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի-Sputnik. Թե ո՞վ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարևորում։

Նրա խոսքով, ավելի կարևոր են կազմակերպության անդամ երկրների հրաբերությունները։ Այդ մասին այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով Հաաստանի կողմից այդ պաշտոնում հնարավոր թեկնածու ունենալուն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի նշանակման մասին հարցերին, Վ․Բաղդասարյանը չցանկացավ անուններ նշել՝ ասելով․ «Մի փորձեք ինձնից անուններ կորզել»։

Գլխավոր թեմաներ