00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկում է Ընտրական նոր օրենսգիրքը

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր ընտրական օրենսգիրքն առաջարկում է հրապարակել ընտրողների ցուցակները, տեսանկարահանել ու հեռարձակել ընտրական գործընթացը և քրեական պատասխանատվության ենթարկել որոշ խախտողներին ու խախտումների մասին սուտ մատնություն տվողներին:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Համապետական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ու կից նախագծերի փաթեթն այսօր Աժ-ում բավական թեժ քննարկման առիթ դարձավ:

ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը ներկայացված նախագծերը նախատեսվում են նաև քրեական օրենսգրքում կատարվող փոփոխություններ: Մասնավորապես՝ նախատեսվում է քրեականացնել մի շարք խախտումներ, դրանց թվում՝ ուրիշի փոխարեն քվեարկելու մասին կեղծ հաղորդում տալը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ամեն սուտ մատնություն չէ, որ քրեորեն պատժելի է:

«Ստացվում է, որ եթե մարդը չկարողանա ապացուցել, դատվելու է»,- ասաց նա:

Առաջարկվող նոր փոփոխություններով, ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նախատեսվում է նաև վերականգնել ընտրական ցուցակներում ընտրողների ստորագրելու պարտականությունը: Իսկ ստորագրված ցուցակները պետք է առանձին փաթեթավորվեն, ներկայացվեն տարածքային ընտրական հանձնաժողով, իսկ դրանից հետո պետք է 24 ժամվա ընթացքում սկանավորվեն ու հրապարակվեն ԿԸՀ կայքում:

Նախագծով նախատեսված կարևոր առաջարկներից է նաև ընտրական գործընթացի տեսանկարահանումը: Սակայն, ինչպես հայտնեց Դավիթ Հարությունյանը, այդ գործառույթի համար ՀՀ-ն պետական միջոցներ հատկացնել չի կարող:

Избирательное право Армении - Sputnik Արմենիա
ԱԺ–ն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը

«Պետությունը չի կարող այդ գործառույթը վերցնել իր վրա՝ նման գործիքակազմ չունենալու պատճառով: Ֆորմալ առումով լուծումը հետևյալն է, որին համաձայնել են հինգ կուսակցությունները: Ֆորմալ առումով գնումն իրականացվում է կառավարության անունից: Այսօր գնումների կազմակերպման գործընթացում երկու կարևոր մարմին է գործում՝ մեկը գնումների կազմակերպման պատասխանատուն, մյուսը՝ գնահատող հանձնաժողովը»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ տեսանկարահանումը պետք է իրականացնի մասնագիտական մարմինը՝ հանրապետության ողջ տարածքում՝ ապահովելով նաև ուղիղ հեռարձակում:

Նոր փոփոխությունների քննարկման առիթով ընդդիմությունն այսօր հիշեց նաև ՏԻՄ վերջին ընտրությունները՝ ՀՀԿ-ին մեղադրելով իր թեկնածուների օգտին կատարված խախտումների համար: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնելով Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցած իրադարձությունները, նշեց, որ պետք չէ մեծ հույսեր կապել ստորագրված ցուցակների հրապարակման, տեսանկարահանման ու ուղիղ հեռարձակման հետ:

«Բոլորս էլ հասկանում ենք՝ քանի դեռ իշխանությունը կյանքի գնով արել է ու անելու է ամեն ինչ, որ մեկ միլիմետր որևէ բան չզիջի, ամենաիդեալական ընտրական օրենսգիրքը չի լուծելու որևէ խնդիր»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած դրան, եթե կա մեկ քայլ առաջ տարբերակ, այն պետք է պաշտպանել:

Լրահոս
0