13:25 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ալեքսանդր Կրիլով

Փորձագետ. Թուրքիան առաջիկայում հեռու կմնա Հարավային Կովկասից

© Politobzor
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
19 0 0

ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը կարծում է, որ Թուրքիայի քաղաքական խնդիրները հարավային հարևանների հետ են կապված։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. «Հարավային Կովկասն առաջիկայում Թուրքիայի ուշադրության կենտրոնում չի լինի,- ասաց Կրիլովը` Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ։

«Կար ժամանակ, որ Թուրքիան խիստ հետաքրքրված էր հետխորհրդային երկրներով։ Պատճառը նրա` «Մեծ Թուրան» և մյուս նախագծերն էին։ Այսօր Թուրքիան դրանով զբաղվելու ժամանակ չունի։ Նրա քաղաքականության հիմնական վեկտորը բազմաժանր է` Սիրիա, Իրաք, քրդական հարց։ Այդ պատճառով առաջիկայում Թուրքիան Հարավային Կովկասում ակտիվ գործունեություն դժվար թե ծավալի», — կարծում է Կրիլովը։

Նրա խոսքով` Թուրքիայից հարավ գոյություն ունեցող խնդիրները շուտ չեն լուծվի։ Հենց այդ պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումից հայկական կողմի մտահոգությունը հիմնավորված է։

Փորձագետը նկատեց, որ ղարաբաղյան հակամարտության վրա Թուրքիայի ազդեցության պայմաններում էլ ավելի կարևոր նշանակություն է ստանում Ղարաբաղում ԵԱՀԿ-ի կողմից ստեղծվող մոնիտորինգի համակարգը։

Եվ եթե այդ համակարգը գերժամանակակից է և միացված արբանյակային համակարգին, ապա կարելի է հստակ որոշել, թե ով է ռազմական գործողությունների նախաձեռնողը։

«Այն տեղադրվելու է ղարաբաղյան հատվածում, քանի որ Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել։ Պարզ է, որ ռազմական գործողություններ նախաձեռնողին այն բացարձակ ձեռնտու չէ», — նշեց Կրիլովը։

Այս պարագայում պոտենցիալ ագրեսորը հնարավորություն չունի ասելու, թե ինքն ուղղակի պատասխանում է հակառակորդի քայլերին։ Ըստ Կրիլովի` Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերն այդքան ազատ չեն լինի, ինչպես նախկինում։ Փորձագետը հույս հայտնեց, որ սա իրավիճակի կայունացման, իսկ հետագայում նաև խաղաղ փոխզիջման հիմք կհանդիսանա։

Գլխավոր թեմաներ