22:45 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Իսկանդեր

Սարգսյան. «Իսկանդերը» հարկադրված միջոց էր

© Sputnik/ Асатур Есаянц
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
12801

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ Sputnik Արմենիայի համար տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Իսկանդերների» մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Իսկանդերը» հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար, ասել է Սերժ Սարգսյանը։

«Իսկանդերներն» առաջին անգամ Երևանում ցուցադրվել են սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ։ Որոշ տվյալների համաձայն`«Իսկանդեր» համակարգերը ՀՀ ԶՈւ են բերվել ավելի վաղ և մարտական պատրաստության են բերվել ապրիլին, երբ Ղարաբաղում սրվել էր իրավիճակը։

«Կարծում եմ, որ դա հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում կանոնավոր ձեռք է բերել նորագույն սպառազինություն։ Մենք չունենք ֆինանսական այն հնարավորությունները, որոնք ունի Ադրբեջանը, բայց մենք անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով հակաթույն։ Իմ կարծիքով` այս դեպքում «Իսկանդերը» հակաթույն է»,- ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։

«Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում գնալ այդ քայլին, իսկ ի՞նչ անել, եթե ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, կործանմամբ։ Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,- ավելացրել է նախագահը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու մասին պայմանագիր։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը դրանից ելնելով է ընդառաջել մեր խնդրանքին և տրամադրել ռազմական տեսանկյունից հիանալի այդ համակարգը։ Իհարկե, մարդկության համար ավելի լավ կլիներ, եթե նման համակարգեր չլինեին, բայց երբ դու ստիպված ես լինում, ապա գնում ես նաև այդ քայլին»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Հարցազրույցի ամբողջական տեքստը կարող եք ընթերցել 11։00-ին, Sputnik Արմենիա կայքում։

 

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    7
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    33