00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ, եթե այդ հանդիպումն օգուտ կբերի

© PETER KLAUNZER / POOL / AFPВстреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Швейцарии
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Швейцарии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Ալիևի հետ հանդիպելու մասին։ Նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Արմենիայի համար։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե այդ հանդիպումն օգուտ կբերի։

«Մենք երբեք չենք հրաժարվել ցանկացած տեսակի հանդիպումից՝ լինի դա նախագահի, արտգործնախարարի, թե նույնիսկ աշխատանքային մակարդակում։ Մենք միշտ կողմ ենք, որ այդ հանդիպումներն օգուտ բերեն, ինչ-որ առաջխաղացում լինի։ Եթե չկա առաջխաղացում, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետագայում պայմանավորվածությունները չեն կատարվում, ապա էլ ի՞նչ օգուտ այդ հանդիպումներից»,- ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։

Նրա խոսքով` հայկական կողմը ուզում է և պատրաստ է ստորագրել հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու մասին համաձայնությունը թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան։

«Մենք ցանկանում ենք, որ թե՛ համանախագահները, թե՛ համաշխարհային հանրությունը ստույգ իմանան, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,- ասել է Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0