00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի հարստացած պաշտոնյան կդատապարտվի 3-6 տարվա ազատազրկման

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры России и США
Денежные купюры России и США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ը քննարկում է «տոկոսով փող տվող» ու «երկիրը թալանած» պաշտոնյաների հարցը: Կառավարությունն առաջարկում է ազատազրկման դատապարտել ապօրինի հարստացած պաշտոնատար անձանց:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Իրենց եկամուտները խելամիտ կերպով չհիմնավորող պաշտոնյաները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն առաջարկում է քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել:

Այսինքն՝ եթե պաշտոնյան հայտարարագրել է եկամուտ, որը չի կարողացել պատշաճ կերպով հիմնավորել, կենթարկվի քրեական պատասխանատվության:

Այս նոր հանցատեսակի համար պաշտոնյաները կենթարկվեն 3-6 տարվա ազատազրկման. 3-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով, կամ 3 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Դեմ լինելով՝ կողմ. ՀԱԿ-ը սխալմամբ կողմ քվեարկեց

Իսկ որպեսզի պաշտոնյայի եկամուտները որակվեն իբրև ապօրինի հարստացում, դրանք պետք է լինեն 5 մլն դրամից ավելի:

Ապօրինի եկամուտները չափի հետ պատգամավոր Էդմոն Մարուքյանը համաձայն չէ, նա կարծիք հայտնեց, որ 5 մլն դրամը բավական մեծ չափ է, ասենք, կաշառքի համար:

«Ապօրինի հարստացման հոդվածով մինչև 5 մլն դրամի դեպքում չեն պատժվի»,- պատասխանելով պատգամավորի բարձրացրած հարցին, ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը,- «բայց դա չի նշանակում, որ պաշտոնատար անձը կվրիպի իրավասու մարմինների ուշադրությունից»:

Ապօրինի է հարստացել տվյալ պաշտոնյան, թե ոչ, քննելու և ապացուցելու են քննչական կոմիտեի աշխատակիցները, իսկ պաշտոնյան կարող է օգտվել իր սահմանադրական իրավունքից և լռություն պահպանել, կամ բերել հակառակն ապացուցող հիմնավորումներ:

Виген Саргсян - Sputnik Արմենիա
«1000 դրամի» նախագիծը 2-րդ ընթերցման կներկայացվի պարտադիր բաղադրիչով

Պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ առաջարկեց օրենքին հետադարձ ուժ տալ, որպեսզի նախկինում ապօրինի հարստացած պաշտոնյաները ևս պատժվեն:

«Կարծում եմ օրենքը պետք է հետադարձ ուժ ստանա, որովհետև ինչ կար չկար արդեն ապօրինի թալանեցին, տարան երկրից»,- ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավորը,- «29 միլիարդից ավելի ՀՀ ունեցվածքը գրանցված է արտերկրում, երբ մեր բյուջեն 2.7 մլրդ է: Եթե մենք ուզում ենք իրականում գործ անենք, պետք է ուղիներ գտնենք, որ այն ամենը, ինչ ժամանակին թալանել, տարել են՝ վերադարձվի»:

Արփինե Հովհաննիսյանը պատգամավորի առաջարկը չընդունեց` նշելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, խստացվող օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող:

Պաշտոնյաները շատ հաճախ իրենց անբացատրելի հարստացումը մեկնաբանում են նաև փոխառություններով, կամ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ` «տոկոսով փող տալով»:

«Մեր բոլոր պաշտոնյաները տոկոսով փող տվող են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` առաջարկելով պաշտոնատար անձանց օրենքով արգելել փոխառություններ տրամադրելը:

Պատգամավորի այս առաջարկը արդարադատության նախարարը ևս մերժեց` նշելով, որ փոխառությունը ոչ միայն տոկոսով գումար տալն է, այլև ավանդները, վարկերը և այլ օրինական գործողություններ, որոնք արգելել հնարավոր չէ:

 

Լրահոս
0