10:35 23 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյան

100 օրվա համարձակ, անկեղծ, կոնկրետ, էֆեկտիվ ու հումորով կյանք

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
11310

Կարեն Կարապետյանի աշխատանքային 100-ը լրացավ, և փորձագետների ու հասարակության քննարկման թեման դարձավ վարչապետի աշխատանքի ամփոփումը։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Համարձակ, անկեղծ, կոնկրետ, էֆեկտիվ ու նաև հումորով. Կարեն Կարապետյանի ու նրա ղեկավարած նոր կառավարության 100-օրյա աշխատանքն այսպես է բնութագրում Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Վարչապետի փոփոխությամբ կառավարությունում փոխվեցին նաև իրենց սպառած այն մեթոդները, որոնցով մինչ օրս ղեկավարվում էր կառավարությունը: Նոր վարչապետը, կառավարության նոր թիմը սկսեցին նոր մեթոդներ զարգացնել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում, գնահատելով Կարեն Կարապետյանի 100-օրյա աշխատանքը, նշեց Գագիկ Մակարյանը:

Կառավարության ու վարչապետի նոր կեցվածքը հենց առաջին իսկ օրից հանրության մեջ վստահություն ու սպասելիքներ առաջացրեց: Գագիկ Մակարյանի բնորոշմամբ՝ մարդիկ լրջորեն են վերաբերվում Կարեն Կարապետյանի քայլերին ու խոսքերին, անգամ՝ հումորին, հավատում են, որ կառավարությունն ի զորու է անել այն, ինչ խոստանում է:

«Եթե նախկինների դեպքում կառավարության աշխատանքի երաշխիքները կարող էին լինել այլ ուժեր, կուսակցություններ, նաև այլ անձինք, այս դեպքում հակառակն է՝ Կարեն Կարապետյանն է երաշխիք դարձել մյուսների համար»,- ասաց Մակարյանը:

Կառավարության 3-ամսյա աշխատանքի արդյունքներն, ըստ Գագիկ Մակարյանի, առայժմ տեսանելի չեն: Հաջորդ տարվա բյուջեի ցուցանիշներն էլ կտրուկ չեն տարբերվում այս տարվա բյուջեից, ինչը վկայում է, որ մեծ փոփոխություններ չեն լինի նաև 2017թ-ին: Փոխարենը, մեր զրուցակցի խոսքով, կա վստահություն, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած գործադիր իշխանությունն առավել արդյունավետ կծախսի բյուջեով նախատեսված համեստ միջոցներն ու հենց այդ աշխատաոճի շնորհիվ կհասնի ավելի լավ արդյունքի:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ