21:11 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Էդուարդ Շարմազանով

Շարմազանով. «Ադրբեջանին ոչ թե դեղին, այլ կարմիր քարտ ցույց տալու ժամանակն է»

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)
14610

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է այսօր առավոտյան ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիոն ներթափանցման փորձն ու սահմանային իրավիճակի լարումը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի իրականացրած դիվերսիան վկայում է, որ Ադրբեջանը կոպտորեն մերժում է Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները և տորպեդահարում է խաղաղ բանակցությունների գործընթացը, Sputnik Արմենիային ասաց Էդուարդ Շարմազանովը։

«Սա արհամարհանք է ոչ միայն բանակցային պրոցեսին, այլև` միջնորդ կողմերին։ Սա անթույլատրելի քայլ է անկախ Հայաստանի Հանրապետության դեմ, և ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը` նրանց ղեկավարի գլխավորությամբ»,- նշեց Շարմազանովը

Նա ընդգծեց, որ որպես ԱԺ փոխնախագահ` թե՛ Մինսկի խմբի համանախագահներից, թե՛ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներից ակնկալում է հասցեական խիստ գնահատականներ։

«Որովհետև երբ լռում ես, հակառակորդն ավելի է լկտիանում, և ժամանակն է Ադրբեջանին ոչ թե դեղին, այլ կարմիր քարտ ցույց տալ»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերին, ապա Շարմազանովն ավելի քան համոզված է, որ Հայաստանի զինված ուժերը կարճ ժամանակահատվածում հստակ ու ադեկվատ պատասխան կտան հակառակորդին։

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը։

Նյութի ռուսերեն տարբերակը

թեմա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)

Գլխավոր թեմաներ