10:34 23 հունվարի 2017
Ուղիղ եթեր
ԼՂՀ

ԼՂՀ ՊՆ. Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է

razm.info
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն այն մասին, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին գրված է ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքում։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել:

Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

 

Գլխավոր թեմաներ