08:07 24 մարտի 2017
Ուղիղ եթեր
ՀՀ պաշտպանության նախարարություն

Ադրբեջանն իր հանրությունից թաքցնում է սեփական ձախողումները

© Пресс-служба МО РА
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
3210

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքում է սեփական զոհերի մասին լուրերը՝ նշելով ընդամենը մեկ անհայտ կորածի մասին:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքում է սեփական զոհերի մասին լուրերը՝ նշելով ընդամենը մեկ անհայտ կորածի մասին: Ինչպես միշտ՝ ադրբեջանական կողմը սեփական հանրությունից թաքցնում է իր արկածախնդիր, անգամ մարտավարական նշանակություն չունեցող գործողությունների ձախողումները:

Առավել քան վստահ ենք, որ առաջիկա օրերին, հակառակորդը ստիպված կլինի պաշտոնապես ընդունել իր կորուստները, նրանց մահը քողարկելով միգուցե անգամ տարբեր տեխնածին և առողջական խնդիրներով:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Գլխավոր թեմաներ