06:24 24 մայիսի 2017
Ուղիղ եթեր
ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ. Հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով անձի դի

© Пресс-служба МО РА
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
31 0 0

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերված ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է բանակցելու հայկական կողմի հետ` ադրբեջանական զինվորականի դին ետ վերադարձնելու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:

 

Գլխավոր թեմաներ